«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
17 մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2004 թվականի N 656-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1930-Ն որոշման N 1 հավելվածի 54-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում ստեղծել կոլեգիալ կառավարման մարմին` հաստատության խորհուրդ (այսուհետ` խորհուրդ):
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` ապահովել`
ա) «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների անցումը կառավարման նոր համակարգի` համաձայն հավելվածի.
բ) խորհուրդներով կառավարման անցած «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների, խորհուրդների անդամների և հաշվապահների վերապատրաստումը:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մինչև 2004 թվականի նոյեմբերի 30-ը մշակել ու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների` ըստ աշակերտների թվի ֆինանսավորման կարգը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2004 թվականի սեպտեմբերի 1-ից կառավարման նոր համակարգի անցնող 10 պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը 2005 թվականի հունվարի 1-ից կատարել մեկ տողով` ըստ աշակերտների թվի ֆինանսավորման կարգով, իսկ 2005 թվականի սեպտեմբերի 1-ից կառավարման նոր համակարգի անցնող պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը` 2006 թվականի հունվարի 1-ից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՑՄԱՆ
NN ը/կ |
Հաստատության անվանումը |
1 |
2 |
2004 թվականի սեպտեմբերի 1-ից | |
1. |
Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց |
2. |
Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոց |
3. |
Վաղարշապատի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 2 հատուկ (օժանդակ) դպրոց |
4. |
Թալինի բնագիտամաթեմատիկական հատուկ դպրոց |
5. |
Գավառի N 1 հատուկ դպրոց |
6. |
Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց |
7. |
Բյուրեղավանի որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 1 հատուկ դպրոց |
8. |
Գյումրու տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N 1 հատուկ դպրոց |
9. |
Կապանի N 1 հատուկ դպրոց |
10. |
Դիլիջանի որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 1 հատուկ դպրոց |
2005 թվականի սեպտեմբերի 1-ից | |
1. |
Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 2 հատուկ (օժանդակ) դպրոց |
2. |
Երևանի որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 3 հատուկ դպրոց |
3. |
Երևանի Ներսես Մեծի անվան N 4 հատուկ դպրոց |
4. |
Երևանի N 5 հատուկ դպրոց |
5. |
Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 6 հատուկ (օժանդակ) դպրոց |
6. |
Երևանի N 7 հատուկ դպրոց |
7. |
Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների N 8 հատուկ դպրոց |
8. |
Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների N 9 հատուկ դպրոց |
9. |
Երևանի Պետրոս Դուրյանի անվան N 10 հատուկ դպրոց |
10. |
Արմավիրի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոց |
11. |
Վաղարշապատի N 1 հատուկ դպրոց |
12. |
Ապարանի ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց |
13. |
Աշտարակի N 1 հատուկ դպրոց |
14. |
Վանաձորի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոց |
15. |
Վանաձորի N 2 հատուկ դպրոց |
16. |
Վանաձորի N 3 հատուկ դպրոց (որբ, ծնողական խնամքից զրկված և |
|
տեսողության խանգարումներով երեխաների) |
17. |
Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոց |
18. |
Հրազդանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոց |
19. |
Գյումրու որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 4 հատուկ (օժանդակ) դպրոց |
20. |
Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 3 հատուկ (օժանդակ) դպրոց |
21. |
Գյումրու N 2 հատուկ դպրոց |
22. |
Արթիկի N 1 հատուկ դպրոց |
23. |
Կապանի N 2 հատուկ դպրոց |
24. |
Սիսիանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոց |
25. |
Գորիսի N 1 հատուկ դպրոց |
26. |
Երևանի «Օլիմպոս» հատուկ կրթահամալիր (որբ, ծնողական խնամքից զրկված և թաղամասի երեխաների) |
27. |
Երևանի N 12 հատուկ դպրոց |
28. |
Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 11 հատուկ (օժանդակ) դպրոց |
29. |
Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների N 15 հատուկ դպրոց |
30. |
Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N 14 հատուկ դպրոց |
31. |
Երևանի N 16 հատուկ դպրոց |
32. |
Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների N 17 հատուկ դպրոց |
33. |
Ստեփանավանի N 1 հատուկ դպրոց |
34. |
Սպիտակի որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 1 հատուկ դպրոց |
35. |
Երևանի N 18 հատուկ դպրոց |
36. |
Հանրապետական N 1 հատուկ կրթահամալիր |
37. |
Արմավիրի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարան |
38. |
Երևանի երաժշտական N 13 հատուկ դպրոց |
39. |
Հանրապետական N 2 հատուկ կրթահամալիր |
40. |
Կապանի N 3 հատուկ կրթահամալիր |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.12.2004, N 1930-Ն | 05.02.2005, N 656-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|