Գլխավոր տեղեկություն
Համար
N 656-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.06.2004-05.02.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.03.03/13(312) Հոդ.696
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.04.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.05.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.05.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.06.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
17 մայիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 ապրիլի 2004 թվականի N 656-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1930-Ն որոշման N 1 հավելվածի 54-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում ստեղծել կոլեգիալ կառավարման մարմին` հաստատության խորհուրդ (այսուհետ` խորհուրդ):

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` ապահովել`

ա) «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների անցումը կառավարման նոր համակարգի` համաձայն հավելվածի.

բ) խորհուրդներով կառավարման անցած «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների, խորհուրդների անդամների և հաշվապահների վերապատրաստումը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մինչև 2004 թվականի նոյեմբերի 30-ը մշակել ու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների` ըստ աշակերտների թվի ֆինանսավորման կարգը:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2004 թվականի սեպտեմբերի 1-ից կառավարման նոր համակարգի անցնող 10 պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը 2005 թվականի հունվարի 1-ից կատարել մեկ տողով` ըստ աշակերտների թվի ֆինանսավորման կարգով, իսկ 2005 թվականի սեպտեմբերի 1-ից կառավարման նոր համակարգի անցնող պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը` 2006 թվականի հունվարի 1-ից:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան


2004 թ. մայիսի 14
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 29-ի N 656-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՑՄԱՆ

 

NN ը/կ

Հաստատության անվանումը

 1

 2

 2004 թվականի սեպտեմբերի 1-ից

1.

Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց

2.

Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոց

3.

Վաղարշապատի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 2 հատուկ (օժանդակ) դպրոց

4.

Թալինի բնագիտամաթեմատիկական հատուկ դպրոց

5.

Գավառի N 1 հատուկ դպրոց

6.

Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց

7.

Բյուրեղավանի որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 1 հատուկ դպրոց

8.

Գյումրու տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N 1 հատուկ դպրոց

9.

Կապանի N 1 հատուկ դպրոց

10.

Դիլիջանի որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 1 հատուկ դպրոց

2005 թվականի սեպտեմբերի 1-ից

1.

Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 2 հատուկ (օժանդակ) դպրոց

2.

Երևանի որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 3 հատուկ դպրոց

3.

Երևանի Ներսես Մեծի անվան N 4 հատուկ դպրոց

4.

Երևանի N 5 հատուկ դպրոց

5.

Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 6 հատուկ (օժանդակ) դպրոց

6.

Երևանի N 7 հատուկ դպրոց

7.

Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների N 8 հատուկ դպրոց

8.

Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների N 9 հատուկ դպրոց

9.

Երևանի Պետրոս Դուրյանի անվան N 10 հատուկ դպրոց

10.

Արմավիրի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոց

11.

Վաղարշապատի N 1 հատուկ դպրոց

12.

Ապարանի ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց

13.

Աշտարակի N 1 հատուկ դպրոց

14.

Վանաձորի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոց

15.

Վանաձորի N 2 հատուկ դպրոց

16.

Վանաձորի N 3 հատուկ դպրոց (որբ, ծնողական խնամքից զրկված և

 

տեսողության խանգարումներով երեխաների)

17.

Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոց

18.

Հրազդանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոց

19.

Գյումրու որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 4 հատուկ (օժանդակ) դպրոց

20.

Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 3 հատուկ (օժանդակ) դպրոց

21.

Գյումրու N 2 հատուկ դպրոց

22.

Արթիկի N 1 հատուկ դպրոց

23.

Կապանի N 2 հատուկ դպրոց

24.

Սիսիանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 1 հատուկ (օժանդակ) դպրոց

25.

Գորիսի N 1 հատուկ դպրոց

26.

Երևանի «Օլիմպոս» հատուկ կրթահամալիր (որբ, ծնողական խնամքից զրկված և թաղամասի երեխաների)

27.

Երևանի N 12 հատուկ դպրոց

28.

Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 11 հատուկ (օժանդակ) դպրոց

29.

Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների N 15 հատուկ դպրոց

30.

Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N 14 հատուկ դպրոց

31.

Երևանի N 16 հատուկ դպրոց

32.

Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների N 17 հատուկ դպրոց

33.

Ստեփանավանի N 1 հատուկ դպրոց

34.

Սպիտակի որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների N 1 հատուկ դպրոց

35.

Երևանի N 18 հատուկ դպրոց

36.

Հանրապետական N 1 հատուկ կրթահամալիր

37.

Արմավիրի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարան

38.

Երևանի երաժշտական N 13 հատուկ դպրոց

39.

Հանրապետական N 2 հատուկ կրթահամալիր

40.

Կապանի N 3 հատուկ կրթահամալիր

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան