«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հոկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 սեպտեմբերի 2004 թվականի N 1359-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1726-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 430-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության բյուջետային վարկի պարտքի դիմաց գույք ընդունելու մասին» N 1726-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշման 1-ին կետի «բ» ենթակետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ապահովել «Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության սեփականությունը հանդիսացող «ՄԻ-8» N-24638 ուղղաթիռի (գործարանային համարը` N-8605, թողարկված` 1985 թվականի դեկտեմբերի 30-ին, շարժիչներ` ÒВ2-117АГ N-C96401411 և ÒВ2-117АГ N-C93311200, 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքը 2 շարժիչի հետ միասին` 12656690 դրամ) հատուցելի օտարումը Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության` օտարվող գույքի գինը նախատեսելով 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքին համապատասխան, որի ավելացված արժեքի հարկը կազմում է 2531338 դրամ».
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «դ» ենթակետը.
գ) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «ա» ենթակետի» բառերը փոխարինել «ա» և «բ» ենթակետերի» բառերով.
դ) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը.
ե) որոշման 2-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայկական ավիաուղիներ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել ընդունվող գույքի ամրացումը, ինչպես նաև օտարվող 3 ուղղաթիռը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի ռեգիստրի գրանցումից հանելու մասին հայտ ներկայացնելը».
զ) որոշման 2-րդ կետի «դ» ենթակետում «ա» ենթակետի» բառերը փոխարինել «ա» և «բ» ենթակետերի» բառերով.
է) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի «ե» ենթակետը.
ը) որոշման 4-րդ կետի «ա» ենթակետում «ա» ենթակետում» բառերը փոխարինել «ա» և «բ» ենթակետերում» բառերով.
թ) ուժը կորցրած ճանաչել որոշման 5-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
|