«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2004 թվականի N 581-Ա
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում իրականացվող տեխնիկական օգնության և դրամաշնորհային ծրագրերով նախատեսված ու Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող սարքավորումների հետագա տնօրինումը, սպասարկումը և շահագործումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել էներգետիկայի բնագավառում իրականացվող` ստորև նշված տեխնիկական օգնության և դրամաշնորհային ծրագրերով նախատեսված ու ծրագրերի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող սարքավորումների ներդրումը հետևյալ կազմակերպություններում`
ա) «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացման ճանապարհով, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Նիդերլանդների Թագավորության տնտեսական գործերի նախարարության միջև ստորագրված «Հայաստանի հետ համագործակցության Նիդերլանդների 1998 թ. ծրագիր» փոխըմբռնման հուշագրի համաձայն իրականացված «Հայաստանում PSO-ի «ԱրմՆեդՎինդ» հողմաէներգետիկ ծրագիր» նախագծի արդյունքում ստացված 14142,0 հազ. դրամ արժեքով գույքի և «1998 թ. Տասիս ծրագիր» շրջանակներում իրականացված «Օժանդակություն էներգետիկ ռազմավարական կենտրոնին» ավարտված ծրագրի արդյունքում ստացված 5999,5 հազ. դրամ արժեքով գույքի մասով.
բ) «Որոտանի ՀԷԿ-երի համակարգ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացման ճանապարհով, «2000 թ. Տասիս ծրագիր» շրջանակներում իրականացվող «Հայաստանի միջուկային էներգիայի փոխարինումը երկրի հիդրոէներգետիկայի զարգացման միջոցով» ծրագրի մասով.
գ) «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացման ճանապարհով, Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ստորագրված` Զարգացման օգնությունն օգտագործելուն ուղղված փոխհամաձայնության հուշագրի համաձայն իրականացվող «Հողմաէլեկտրակայանի կառուցման առաջնեկային նախագծի և հողմաէներգետիկ տվյալների մոնիտորինգի իրականացում» ծրագրի մասով.
դ) «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` «1998 թ. Տասիս Միջպետական գործողությունների ծրագիր» շրջանակներում իրականացված «Առաջնահերթ ներդրումներ նավթի ու գազի ենթակառուցվածքներում: (Կողբի գազահաշվառման կայանի կառուցում)» նախագծի արդյունքում ստացված` 1577,774 հազ. եվրոյին համարժեք դրամ արժեքով գույքի և «2000 թ. Տասիս Տարածաշրջանային համագործակցության ծրագիր» շրջանակներում իրականացվող «Հայաստանի գազամատակարարման անվտանգության ապահովում Մեծամորի ԱԷԿ-ի փակման շրջանակներում» ծրագրի մասով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. ապրիլի 29 |