«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հոկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2004 թվականի N 1346-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1930-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի` «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1930-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
ա) որոշման N 1 հավելվածում`
ուժը կորցրած ճանաչել 76-րդ կետը,
81-րդ կետի 1-ին սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ջրաէկոհամակարգերի` սանիտարական պահպանման, հոսքի ձևավորման, ստորերկրյա ջրերի պահպանման, ջրապահպան, էկոտոնի և անօտարելի գոտիների տարածքների սահմանման չափորոշիչների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը»,
4-րդ սյունակում «2004 թ. հունիսի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո մեկ ամսվա ընթացքում» բառերով.
բ) որոշման N 2 հավելվածում`
ուժը կորցրած ճանաչել 10-րդ կետի 2-րդ սյունակի «ՀՀ անտառային ռեսուրսների կառավարման համակարգի բարեփոխումների ծրագրի մշակում և իրականացում» պարբերությունը,
14-րդ կետի 2-րդ սյունակը լրացնել հետևյալ նոր պարբերությամբ.
«ՀՀ անտառային ռեսուրսների կառավարման համակարգի բարեփոխումների ծրագրի մշակում և իրականացում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|