Գլխավոր տեղեկություն
Համար
N 541-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.05.2004-04.08.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.05/ Հատուկ թողարկում Հոդ.600
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.04.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.04.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.04.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.02.2021

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 ապրիլի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 ապրիլի 2004 թվականի N 541-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆՈՐՄԱՏԻՎ ՈՐՈՇՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի, Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենքը կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշումը հրապարակվելուց հետո 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում օրենքների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշումների նախագծերի քննարկման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչը (հարակից զեկուցողը) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենքի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման (այսուհետ` օրենսդրական ակտ) կիրարկումն ապահովող միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ:

2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ:

3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նախատեսված` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծերում նշվում են`

ա) օրենսդրական ակտի կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելու առնչությամբ ընդունվելիք իրավական ակտերի տեսակն ու վերնագրերը,

բ) իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները,

գ) իրավական ակտերի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը,

դ) իրավական ակտի նախագծի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը:

4. Այն դեպքերում, երբ օրենսդրական ակտը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելու առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ միջոցառումների իրականացման անհրաժեշտություն չի առաջացնում, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացվում օրենսդրական ակտը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելու առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ միջոցառումների իրականացման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 20-րդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2004 թ. ապրիլի 20
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.02.2021, N 232-Ն 27.02.2021, N 541-Ն
02.02.2017, N 70-Ն 09.02.2017, N 541-Ն
28.06.2007, N 760-Ն 04.08.2007, N 541-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան