«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 սեպտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 օգոստոսի 2004 թվականի N 1253-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ, ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՅԴ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ 150 ՄԵՏՐԻՑ ՊԱԿԱՍ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի «ե» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել պետական հատուկ, կարևորագույն նշանակության այն օբյեկտների ցանկը` համաձայն հավելվածի, որոնց տարածքներում և այդ տարածքներից 150 մետրից պակաս հեռավորության վրա արգելվում է անցկացնել հրապարակային միջոցառումներ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ, ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՅԴ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՑ 150 ՄԵՏՐԻՑ ՊԱԿԱՍ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայր
«Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ
«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ
Գազի ստորգետնյա պահեստարաններ և դրանց սպասարկման կառույցներ
«Օրբիտա 2» վերգետնյա արբանյակային կայան
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |