«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2004 թվականի N 531-Ն
ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԱՓԻՉ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման 22-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 02 ենթախմբի «04. Չափիչ սարքավորումների ձեռքբերում մետաղական հանքավայրերի համար» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. ապրիլի 23 |
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԱՓԻՉ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ
NN |
Սարքավորման անվանումը (մակնիշը) |
Քանակը |
Միավորի գինը |
Ֆինանսավորման ծավալը | ||
1-ին կիսամյակ |
9 ամիս |
տարի | ||||
1. |
Տախոմետր «ԼԵՅԿԱ-407» |
1 |
4100.0 |
4100.0 |
4100.0 |
4100.0 |
2. |
Դիստո «ՊՐՈ-4» |
1 |
600 |
600.0 |
600.0 |
600.0 |
3. |
Տախոմետր «ՋՍ/20» |
1 |
2350 |
2350.0 |
2350.0 |
2350.0 |
4. |
Ջրաչափ «ԻՍՏ»-ՎԵՐՏՈՒՇԿԱ |
3 |
300 |
900.0 |
900.0 |
900.0 |
5. |
Ջրաչափ` ուլտրաձայնային |
1 |
2650 |
2650.0 |
2650.0 |
2650.0 |
|
Ընդամենը |
|
|
10600.0 |
10600.0 |
10600.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |