«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2004 թվականի N 528-Ն
ՋՐԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման 22-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 06 ենթախմբի «06. Ջրային աղբյուրների գույքագրում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. ապրիլի 23 |
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՋՐԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ
Աշխատանքի հիմնական ցուցանիշները |
2004 թվականի ֆինանսավորման սահմանագումարը (հազ. դրամ) | ||||||
Ծրագրով նախատեսված աշխատանքների | |||||||
նկարագիրը և փուլերը |
չափի միավորը |
քանակը (հատ) |
միավորի արժեքը` ներառյալ` ԱԱՀ-ն (հազ. դրամ) |
ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) |
1-ին կիսամյակ |
ինն ամիս |
տարի |
1. Արագածոտնի մարզի ստորերկրյա քաղցրահամ ջրերի ջրառու հորատանցքերի գույքագրում, տեխնիկական վիճակի ուսումնասիրում և կադաստրի կազմում |
հորատանցք |
171 |
43.94 |
7513.9 |
3000.0 |
5000 |
7513.9 |
2. Արագածոտնի մարզի ստորերկրյա քաղցրահամ ջրերի բնաղբյուրների գույքագրում, տեխնիկական վիճակի ուսումնասիրում և կադաստրի կազմում |
բնաղբյուր |
210 |
40.41 |
8486.1 |
3880.0 |
5880 |
8486.1 |
Ընդամենը |
|
|
|
16000.0 |
6880.0 |
10880.0 |
16000.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.12.2004, N 1771-Ն | 06.01.2005, N 528-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|