Գլխավոր տեղեկություն
Համար
N 1666-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.12.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.12.22/70(369) Հոդ.1402
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
9 դեկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 դեկտեմբերի 2004 թվականի N 1666-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՆԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ, ՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման 6-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:

3. Հաստատել` «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 խմբի 04 ենթախմբի «02. Կենտրոնացված կարգով աղքատության ընտանեկան նպաստի նշանակման, վճարման, սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների և բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների համար փաստաթղթերի ձևաթղթերի տպագրության, տեղեկատվական բազաների ճշգրտման, վարման և աշխատանքների շահագործման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին`

ա) «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցով իրականացվող կենտրոնացված կարգով աղքատության ընտանեկան նպաստի նշանակման, վճարման, նպաստների բազայի ճշգրտման և վարման, գործազուրկների տվյալների համակարգի շահագործման, սպասարկման, գործազուրկների բազայի ճշգրտման և վարման («Գործ» համակարգ) և հաշմանդամների տվյալների համակարգի շահագործման, սպասարկման, հաշմանդամների բազայի ճշգրտման և վարման ծառայությունների գնման գծով պետական պատվերը` համաձայն N 2 հավելվածի.

բ) սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների և բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների համար փաստաթղթերի ձևաթղթերի տպագրության ծառայությունների գնման գծով պետական պատվերը` համաձայն N 3 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. դեկտեմբերի 4
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 2-ի N 1666-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

 Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N1 հավելվածում և փոփոխություններ ՀՀ կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման N 5 հավելվածում (փակագծերում նշված են հատկացումներից պակասեցվող, իսկ դրական նշանով` ավելացվող գումարները)

խումբը

ենթա-
խումբը

տարի

1

2

3

4

   

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ
այդ թվում`

0
06   

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ
այդ թվում`

 
  04 0.2 Կենտրոնացված կարգով աղքատության ընտանեկան նպաստի նշանակման, վճարման, սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների և բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների համար փաստաթղթերի ձևաթղթերի տպագրության, տեղեկատվական բազաների ճշգրտման, վարման և աշխատանքների շահագործման գծով պետական պատվեր       

այդ թվում`

 (2035.8)
   

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

այդ թվում`

(2035.8)
   

ԸՆթացիկ ԾԱԽՍԵՐ
այդ թվում`

(2035.8)
   

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ

այդ թվում`

(2035.8)
    Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր (2035.8)
14  

ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ

այդ թվում`

 
  06 01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

այդ թվում`

2035.8
   

ԸՆթացիկ ԾԱԽՍԵՐ
այդ թվում`

2035.8
    ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ

այդ թվում`

2035.8
    Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 2035.8

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 2-ի N 1666-Ն որոշման

 

Պ Ե Տ Ա Կ Ա Ն   Պ Ա Տ Վ Ե Ր`

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ 06 ԽՄԲԻ 04 ԵՆԹԱԽՄԲԻ «02. ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ, ՍԾՏԿ-ՆԵՐԻ ԵՎ ԲՍՓՀ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՆԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ, ՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՆՈՐՔ» ՏԵՂԵԿԱՏՎԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ, ՆՊԱՍՏՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ, ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ («ԳՈՐԾ» ՀԱՄԱԿԱՐԳ) ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ, ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԲԱԶԱՅԻ ՃՇԳՐՏՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳԾՈՎ

 

NN
ը/կ

Գնվող ծառայության տեսակը

Տեղեկատվական
բազաներում
հաշվառվածների
թիվը

Տեղեկատվական
բազաներում
միավոր հաշվառվածի հաշվով ամսական միջին ծախսը
(դրամ)

Նախատեսված
տարեկան
գումարը
(հազ. դրամ)

1. Կենտրոնացված կարգով աղքատության ընտանեկան նպաստի նշանակման, վճարման, նպաստների բազայի ճշգրտման և վարման ծառայությունների գնում 220177
փաստագրված
ընտանիք

10.881

28750.0

2. Գործազուրկների տվյալների համակարգի շահագործման, սպասարկման, գործազուրկների բազայի ճշգրտման և վարման («Գործ» համակարգ) ծառայությունների գնում 22401
գործազուրկ

35.653

9584.0

3. Հաշմանդամների տվյալների համակարգի շահագործման, սպասարկման, հաշմանդամների բազայի ճշգրտման և վարման ծառայությունների գնում 117119
հաշմանդամ

6.14

8630.2

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 2-ի N 1666-Ն որոշման

 

Պ Ե Տ Ա Կ Ա Ն   Պ Ա Տ Վ Ե Ր`

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ 06 ԽՄԲԻ 04 ԵՆԹԱԽՄԲԻ «02. ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ, ՍԾՏԿ-ՆԵՐԻ ԵՎ ԲՍՓՀ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՆԵՐԻ ՃՇԳՐՏՄԱՆ, ՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍԾՏԿ-ՆԵՐԻ ԵՎ ԲՍՓՀ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԳԾՈՎ

 

NN
ը/կ

Տպագրվող փաստաթղթի ձևաթղթի
անվանումը և տեսակը

Քանակը
(հատ)

Միավոր փաստաթղթի
ձևաթղթի հաշվով`
միջին գինը (դրամ)

Տարեկան
գումարը
(հազ. դրամ)

1

2

3

4

5

1.

Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների համար փաստաթղթերի ձևաթղթերի տպագրություն, ընդամենը

302400

 

4528.1
 

այդ թվում`

     
1.1. Բժշկասոցիալական փորձաքննության ակտ 70400 15.36 1081.3
1.2. Մինչև 18 տարեկան երեխայի բժշկասոցիալական փորձաքննության ակտ 12000 15.52 186.2
1.12. Հաշմանդամների անհատական վերականգնողական անհատական ծրագիր 60000 15.36 921.6
1.13. Դիմում (բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու համար) 60000 13.44 806.4
1.14. Դիմում (երեխաների բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու համար) 5000 13.72 68.6
1.15. Քաղվածք-տեղեկանք բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի փորձաքննության ակտից 60000 15.52 931.2
1.16. Քաղվածք-տեղեկանք մինչև 18 տարեկան երեխայի բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի փորձաքննության ակտից 6000 15.71 94.3
1.17. Հաշմանդամների հաշվառման թերթիկ 23000 15.52 357.00
1.27. Ձև 2 (կրկնակի քննվածների մասին տեղեկատվության համար) 6000 13.58 81.50
2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների համար փաստաթղթերի ձևաթղթերի տպագրություն, ընդամենը 520000   6471.2
 

այդ թվում`

     
2.1. Տեղեկանք 240000 9.50 2280.0
2.4. Նշումներ միանվագ դրամական օգնության նշանակման մասին 40000 13.58 543.2
2.7. Դիմում-հայտարարագիր 240000 15.20 3648.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան