«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 2004 թվականի N 485-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 808 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ, 20-րդ, 203 -րդ հոդվածների պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի, վերաքննիչ և տնտեսական դատարանների աշխատակազմերի հաստիքային միավորների նորմատիվները հաստատելու և անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին» N 808 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
ա) որոշմամբ հաստատված N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-րդ տողով.
«9. Աուդիտոր |
1». |
բ) N 2 հավելվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Գրասենյակի քարտուղար |
Երևան քաղաքում յուրաքանչյուր | |
3 դատավորին` | 1 | |
տնտեսական դատարանի յուրաքանչյուր | ||
նստավայրում` | 1» | |
«4. Ցրիչ |
յուրաքանչյուր նստավայրում` | 1 |
5. Պարետ |
յուրաքանչյուր նստավայրում` | 1» |
գ) N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ տողով. |
«10. Աուդիտոր |
1»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|