«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 2004 թվականի N 539-Ն
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 13-ի N 1533-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) ընտանեկան բժշկի գործունեության կազմակերպման դրույթները` համաձայն N 1 հավելվածի.
բ) ընտանեկան բժշկի գործունեության մասին տեղեկատվություն ներկայացնելու ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. ապրիլի 21 |
Հավելված N 1 |
Դ Ր ՈՒ Յ Թ Ն Ե Ր
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
I. ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
1. Ընտանեկան բժիշկն ընտանիքի անդամներին (անկախ նրանց տարիքից, սեռից, էթնիկական խմբից և կրոնական դավանանքից) առաջնային բժշկասոցիալական օգնություն ցուցաբերող շտապ օգնության ծառայություն իրականացնելու իրավունք ունեցող և համապատասխան մասնագիտացում ստացած բժիշկն է:
2. Ընտանեկան բժիշկն իրականացնում է առողջ ապրելակերպի քարոզչություն, հիվանդությունների կանխարգելում, առաջնային բուժում և առողջության վերականգնում՝ հիմնվելով անհատի, նրա ընտանիքի, մասնագիտական ու սոցիալական պայմանների մասին իր գիտելիքների և իմացության վրա:
3. Ընտանեկան բժիշկ կարող է աշխատել այն մասնագետը, որը յուրացրել է տվյալ մասնագիտական որակավորմանը համապատասխան ուսումնական ծրագիրը և որակավորվել այդ մասնագիտությամբ:
4. Ընտանեկան բժիշկն իրականացնում է առաջնային բժշկական օգնություն անհատական, խմբային (այլ ընտանեկան բժիշկների հետ համատեղ) կամ թիմային (ընդգրկում է այլ մասնագետների, օրինակ՝ մանկաբույժ, գինեկոլոգ, ստոմատոլոգ և այլն) պրակտիկայի ձևով:
5. Ընտանեկան բժիշկը կարող է իր գործունեությունն իրականացնել բժշկական հիմնարկներում՝ անկախ դրանց սեփականության ձևից, ինչպես նաև ծավալել մասնավոր պրակտիկա՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:
6. Ընտանեկան բժիշկը (ընտանեկան բժիշկների խումբը) կարող է պայմանագրային հիմունքներով աշխատել պետական, համայնքային կազմակերպությունների, ինչպես նաև բժշկական ապահովագրական և բժշկական կազմակերպությունների հետ:
7. Ընտանեկան բժիշկն ընտանիքներին առաջնային բժշկական օգնություն է ցուցաբերում հավաքագրման սկզբունքով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանվող ընտանեկան բժշկի գործունեությանը վերաբերող կարգի և մեթոդական ցուցումների:
8. Ընտանեկան բժիշկն իրականացնում է ամբուլատոր ընդունելություն, տնային այցեր, իր իրավասության սահմաններում շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն, կանխարգելիչ, ախտորոշիչ, բուժական ու վերականգնողական միջոցառումներ, մասնակցում է ընտանիքի բժշկասոցիալական և առողջապահական կրթման խնդիրների լուծմանը:
9. Ընտանեկան բժիշկը ղեկավարվում է սույն դրույթներով և բնակչության առողջության պահպանման հարցերին վերաբերող իրավական ակտերով:
10. Ընտանեկան բժշկի գործունեության նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը` որպես լիցենզավորող, ինչպես նաև պետական պատվեր տեղադրող մարմին:
11. Ընտանեկան բժիշկը պետք է տիրապետի բնակչության բժշկական օգնության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիմունքներին, իմանա հանրապետության առողջապահության համակարգի կառուցվածքը և գործունեության հիմնական սկզբունքները, իր մասնագիտական իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը:
12. Ընտանեկան բժիշկը պետք է կարողանա պլանավորել իր աշխատանքը, իրականացնել առողջապահական վերլուծություն, համագործակցել այլ մասնագետների և ծառայությունների հետ:
13. Ընտանեկան բժիշկը պարտավոր է պահպանել բժշկական էթիկայի կանոնները:
14. Ընտանեկան բժիշկը կրում է պատասխանատվություն իր իրավասությունների սահմաններում ինքնուրույն ընդունած որոշումների համար: Հակաօրինական գործողությունների կամ անհրաժեշտ գործողություններ չկատարելու համար, որով վնաս է հասցրել հիվանդի առողջությանը կամ նպաստել նրա մահվան ելքին, կրում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
II. ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
15. Ընտանեկան բժիշկը պարտավոր է տիրապետել բժշկական գործունեության հետևյալ տեսակներին և դրանց վերաբերող խնդիրների լուծմանը՝
ա) առավել տարածված հիվանդությունների կանխարգելում, ախտորոշում, բուժում և հիվանդների առողջության վերականգնում՝ իր իրավասության սահմաններում.
բ) շտապ և անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում, բժշկական մասնագիտական գործողությունների (միջամտությունների) կատարում.
գ) կազմակերպական գործունեություն:
Առավել տարածված հիվանդությունների կանխարգելում, ախտորոշում, բուժում և հիվանդների առողջության վերականգնում
16. Ընտանեկան բժիշկը պետք է կարողանա ինքնուրույն`
ա) տիրապետել բնակչության առողջության պահպանման մեթոդներին,
բ) կատարել հիվանդի զննում և գնահատել հետազոտության տվյալները,
գ) կազմել լաբորատոր, գործիքային հետազոտությունների պլան,
դ) մեկնաբանել արյան, մեզի, խորխի քննության, ստամոքսահյութի, դուոդենալ հետազոտության, կոպրոգրամայի, ողնուղեղային հեղուկի, ճառագայթային, էլեկտրաֆիզիոլոգիական, ռենտգենաբանական և այլ հետազոտությունների տվյալները,
ե) տիրապետել առավել տարածված հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բուժման և առողջության վերականգնման մեթոդներին,
զ) անհրաժեշտության դեպքում կազմակերպել հիվանդների լրացուցիչ քննություն, խորհրդատվություն, հոսպիտալացում և իրականացնել նրանց հետագա բուժումն ու հսկողությունը։
Շտապ և անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում, բժշկական մասնագիտական գործողությունների (միջամտությունների) կատարում
17. Ընտանեկան բժիշկը պետք է ունենա`
ա) ընդհանուր մասնագիտական ունակություններ,
բ) ունակություններ նյարդաբանության բնագավառում,
գ) քիթ-կոկորդ-ականջի մասնագիտական անհրաժեշտ կարողություններ,
դ) մանկաբուժության մասնագիտական կարողություններ,
ե) ակնաբուժական մասնագիտական անհրաժեշտ կարողություններ։
18. Ընտանեկան բժիշկը պետք է կարողանա ինքնուրույն իրականացնել հետևյալ գործողությունները`
ա) շտապ և անհետաձգելի օգնության գործողություններ,
բ) վիրաբուժական միջամտություններ,
գ) ակնաբուժական գործողություններ,
դ) մանկաբարձական և գինեկոլոգիական գործողություններ:
Կազմակերպչական գործունեություն
19. Ընտանեկան բժիշկը պարտավոր է իմանալ իր կողմից սպասարկվող ընտանիքների ժողովրդագրական, բժշկասոցիալական բնութագիրը, որի համաձայն պետք է կազմակերպի իր հետևյալ գործունեությունը՝
ա) կրթել բնակչությանը` քարոզելով առողջ ապրելակերպ (հակածխախոտային, հակաալկոհոլային, հակաթմրամոլային և այլն).
բ) կազմակերպել ընտանիքի պլանավորման, էթիկայի, հոգեբանության, սոցիալական, բժշկագենետիկական և բժշկասեռաբանական օգնություն.
գ) հետևել հղիության ընթացքին, հղի կնոջ էքստրագենիտալ հիվանդությունների ախտորոշմանը և բուժմանը, հսկել հետծննդյան շրջանը.
դ) հղի կնոջը և ընտանիքին հոգեբանորեն նախապատրաստել ծննդաբերությանը.
ե) իրականացնել կնոջ առողջության նկատմամբ հսկողություն՝ կյանքի բոլոր փուլերում.
զ) խորհուրդներ տալ ծնողներին՝ երեխաների խնամքի, կերակրման, սեռական և ֆիզիկական դաստիարակության, կոփման, ինչպես նաև՝ դեռահասների սեռական հասունացման առանձնահատկությունների վերաբերյալ.
է) նպաստել ընտանիքի անդամների հոգեկան և ֆիզիկական զարգացման բնականոն պայմանների ապահովմանը.
ը) մասնակցել ընտանիքի սոցիալական ծրագրերի իրականացմանը.
թ) մասնակցել հիգիենիկ-հակահամաճարակային ծառայության միջոցառումներին, առողջապահական միջոցառումների իրականացման գործում ներգրավել հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին ու հասարակական կազմակերպություններին.
ժ) իրականացնել աշխատանքներ հիվանդությունների կանխարգելման, ռիսկի գործոնների ու հիվանդությունների վաղ հայտնաբերման համար և նպաստել դրանց վերացմանը.
ժա) անհրաժեշտության դեպքում համագործակցել բուժհաստատությունների համապատասխան ծառայությունների հետ.
ժբ) իրականացնել հիվանդների անաշխատունակության փորձաքննություն և անհրաժեշտության դեպքում նրանց ներկայացնել բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին (ԲՍՓՀ).
ժգ) իրականացնել սպասարկվող բնակչության բժշկահոգեբանական օգնություն.
ժդ) գնահատել սպասարկվող բնակչության առողջական վիճակը և ապահովել առողջական վիճակի ցուցանիշների գրանցումը, դրանց վերլուծությունն ու հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Ձև
Ձ Ե Վ
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
Ում է ներկայացվում______________________________________________
(անվանումը)
Բուժհաստատությունը _____________________________________________
(անվանումը, ծածկագիրը)
1. Հաշվառման մեջ գտնվող բնակչության թիվը
|
Հաշվետու տարում | |||||||||
հավաքագրվել են |
տեղափոխվել են |
մահացել են |
տարեվերջին | |||||||
ստացիոնարում |
տանը | |||||||||
իգական |
արական |
իգական |
արական |
իգական |
արական |
իգական |
արական |
իգական |
արական | |
Ընդամենը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
0-14 տարեկան, այդ թվում` |
|
|
|
|
|
|
|
|
|
|
0-12 ամսական |
|
|
|
|
|
|
|
|
|
|
1-4 տարեկան |
|
|
|
|
|
|
|
|
|
|
15-17 տարեկան |
|
|
|
|
|
|
|
|
|
|
18 -19 տարեկան |
|
|
|
|
|
|
|
|
|
|
20-39 տարեկան |
|
|
|
|
|
|
|
|
|
|
40-59 տարեկան |
|
|
|
|
|
|
|
|
|
|
60 և ավելի բարձր |
|
|
|
|
|
|
|
|
|
2. Հիվանդացությունը հավաքագրված բնակչության շրջանում
Հիվանդության անվանումը |
ՀՄԴ-X |
Գրանցված հիվանդությունների | ||
ընդամենը |
կյանքում |
դիսպանսեր | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
Ընդամենը, այդ թվում` |
|
|
|
|
Վարակիչ և մակաբուծական որոշ հիվանդություններ |
A00-B99 |
|
|
|
այդ թվում` |
|
|
|
|
աղիքային ինֆեկցիաներ |
A00-A09 |
|
|
|
Նորագոյացություններ |
C00-C48 |
|
|
|
Արյան և արյունաստեղծ օրգանների հիվանդություններ, առանձին |
D50-D89 |
|
|
|
Ներզատական համակարգի հիվանդություններ |
E00-E90 |
|
|
|
Հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ |
F00-F99 |
|
|
|
Նյարդային համակարգի հիվանդություններ |
G00-G99 |
|
|
|
Աչքի և դրա հավելյալ ապարատի հիվանդություններ |
H00-H59 |
|
|
|
Ականջի և պտղաձև ելունի հիվանդություններ |
H60-H95 |
|
|
|
Շնչառական օրգանների հիվանդություններ |
J00-J99 |
|
|
|
Մարսողական օրգանների հիվանդություններ |
K00-K93 |
|
|
|
Մաշկի և ենթամաշկային բջջանքի հիվանդություններ |
L00-L99 |
|
|
|
Ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքի |
M00-M99 |
|
|
|
Միզասեռական համակարգի հիվանդություններ |
N00-N99 |
|
|
|
Հղիություն, ծննդաբերություն և հետծննդաբերական շրջան |
O00-O99 |
|
|
|
Բնածին արատներ, դեֆորմացիաներ և քրոմոսոմային խանգարումներ |
Q00-Q99 |
|
|
|
Վնասվածքներ և թունավորումներ |
S00-T98 |
|
|
|
Բնակչության առողջության վիճակի և առողջապահական հիմնարկներ |
Z00-Z99 |
|
|
|
Փոքր վիրաբուժական միջամտություններ |
|
|
|
|
Արյան շրջանառության համակարգի (սիրտ-անոթային) հիվանդություն |
|
|
|
|
Այլ |
|
|
|
|
3. Տեղեկատվություն կանխարգելիչ բժշկական քննությունների և դրանց արդյունքների մասին
Քննության ենթարկված անձինք |
Քննության ենթարկված |
Ենթակա |
Քննվել են |
Հայտնա- |
Ձեռնարկված | ||||
արդյու-նաբերու-թյուն |
սնունդ և կոմունալ աշխատող |
մանկա- |
նշանակվել է բուժում |
ուղարկվել է |
վերցվել է | ||||
Ընդամենը |
|
|
|
|
|
|
|
|
|
0-14 տարեկան, |
|
|
|
|
|
|
|
|
|
0-12 ամսական |
|
|
|
|
|
|
|
|
|
1-4 տարեկան |
|
|
|
|
|
|
|
|
|
15-17 տարեկան |
|
|
|
|
|
|
|
|
|
18 -19 տարեկան |
|
|
|
|
|
|
|
|
|
20-39 տարեկան |
|
|
|
|
|
|
|
|
|
40-59 տարեկան |
|
|
|
|
|
|
|
|
|
60 և ավելի բարձր |
|
|
|
|
|
|
|
|
|
4. Տեղեկատվություն սոցիալ-բժշկական հիմնահարց հանդիսացող սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների մասին
Հիվանդության անվանումը |
ՀՄԴ-X |
Գրանցված |
0-18 տարե- |
19-59 |
60 և |
Հաշմանդամություն |
Այցերի թիվը |
Ակտիվ հայտնա- | ||||||||
ընդա- |
կյան- |
դիս- |
իգա- |
արա- |
իգա- |
արա- |
իգա- |
արա- |
1-ին խումբ |
2-րդ խումբ |
3-րդ խումբ |
0-18 |
մեծ. | |||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
Սուր ռևմատիկ տենդ |
100-102 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Քրոնիկ ռևմատիկ հիվանդություններ |
105-109 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հիվանդություններ` բնութագրված արյան |
110-115 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Սրտի իշեմիկ հիվանդություն |
120-125 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Սրտի այլ հիվանդություններ |
130-152 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ուղեղ-անոթային հիվանդություններ |
160-169 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Զարկերակների, արտերիոլների և |
170-179 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Երակների, ավշային անոթների և հանգույցների հիվանդություններ |
180-189 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Արյան շրջանառության այլ և չճշտված հիվանդություններ |
195-199 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
100-199 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ըտանեկան բժիշկ |
_______________________ |
____________________________ |
Ղեկավար |
_______________________ |
____________________________ |
Հեռախոսահամարը ______________________________
Կ.Տ.
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.06.2011, N 805-Ն | 23.06.2011, N 539-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|