Գլխավոր տեղեկություն
Համար
N 539-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.05.2004-23.06.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.05.05/25(324) Հոդ.598
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.04.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.04.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.05.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 ապրիլի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 ապրիլի 2004 թվականի N 539-Ն

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 13-ի N 1533-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) ընտանեկան բժշկի գործունեության կազմակերպման դրույթները` համաձայն N 1 հավելվածի.

բ) ընտանեկան բժշկի գործունեության մասին տեղեկատվություն ներկայացնելու ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2004 թ. ապրիլի 21
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 21-ի N 539-Ն որոշման

 

Դ Ր ՈՒ Յ Թ Ն Ե Ր

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Ընտանեկան բժիշկն ընտանիքի անդամներին (անկախ նրանց տարիքից, սեռից, էթնիկական խմբից և կրոնական դավանանքից) առաջնային բժշկասոցիալական օգնություն ցուցաբերող շտապ օգնության ծառայություն իրականացնելու իրավունք ունեցող և համապատասխան մասնագիտացում ստացած բժիշկն է:

2. Ընտանեկան բժիշկն իրականացնում է առողջ ապրելակերպի քարոզչություն, հիվանդությունների կանխարգելում, առաջնային բուժում և առողջության վերականգնում՝ հիմնվելով անհատի, նրա ընտանիքի, մասնագիտական ու սոցիալական պայմանների մասին իր գիտելիքների և իմացության վրա:

3. Ընտանեկան բժիշկ կարող է աշխատել այն մասնագետը, որը յուրացրել է տվյալ մասնագիտական որակավորմանը համապատասխան ուսումնական ծրագիրը և որակավորվել այդ մասնագիտությամբ:

4. Ընտանեկան բժիշկն իրականացնում է առաջնային բժշկական օգնություն անհատական, խմբային (այլ ընտանեկան բժիշկների հետ համատեղ) կամ թիմային (ընդգրկում է այլ մասնագետների, օրինակ՝ մանկաբույժ, գինեկոլոգ, ստոմատոլոգ և այլն) պրակտիկայի ձևով:

5. Ընտանեկան բժիշկը կարող է իր գործունեությունն իրականացնել բժշկական հիմնարկներում՝ անկախ դրանց սեփականության ձևից, ինչպես նաև ծավալել մասնավոր պրակտիկա՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

6. Ընտանեկան բժիշկը (ընտանեկան բժիշկների խումբը) կարող է պայմանագրային հիմունքներով աշխատել պետական, համայնքային կազմակերպությունների, ինչպես նաև բժշկական ապահովագրական և բժշկական կազմակերպությունների հետ:

7. Ընտանեկան բժիշկն ընտանիքներին առաջնային բժշկական օգնություն է ցուցաբերում հավաքագրման սկզբունքով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանվող ընտանեկան բժշկի գործունեությանը վերաբերող կարգի և մեթոդական ցուցումների:

8. Ընտանեկան բժիշկն իրականացնում է ամբուլատոր ընդունելություն, տնային այցեր, իր իրավասության սահմաններում շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն, կանխարգելիչ, ախտորոշիչ, բուժական ու վերականգնողական միջոցառումներ, մասնակցում է ընտանիքի բժշկասոցիալական և առողջապահական կրթման խնդիրների լուծմանը:

9. Ընտանեկան բժիշկը ղեկավարվում է սույն դրույթներով և բնակչության առողջության պահպանման հարցերին վերաբերող իրավական ակտերով:

10. Ընտանեկան բժշկի գործունեության նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը` որպես լիցենզավորող, ինչպես նաև պետական պատվեր տեղադրող մարմին:

11. Ընտանեկան բժիշկը պետք է տիրապետի բնակչության բժշկական օգնության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիմունքներին, իմանա հանրապետության առողջապահության համակարգի կառուցվածքը և գործունեության հիմնական սկզբունքները, իր մասնագիտական իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը:

12. Ընտանեկան բժիշկը պետք է կարողանա պլանավորել իր աշխատանքը, իրականացնել առողջապահական վերլուծություն, համագործակցել այլ մասնագետների և ծառայությունների հետ:

13. Ընտանեկան բժիշկը պարտավոր է պահպանել բժշկական էթիկայի կանոնները:

14. Ընտանեկան բժիշկը կրում է պատասխանատվություն իր իրավասությունների սահմաններում ինքնուրույն ընդունած որոշումների համար: Հակաօրինական գործողությունների կամ անհրաժեշտ գործողություններ չկատարելու համար, որով վնաս է հասցրել հիվանդի առողջությանը կամ նպաստել նրա մահվան ելքին, կրում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

 

15. Ընտանեկան բժիշկը պարտավոր է տիրապետել բժշկական գործունեության հետևյալ տեսակներին և դրանց վերաբերող խնդիրների լուծմանը՝

ա) առավել տարածված հիվանդությունների կանխարգելում, ախտորոշում, բուժում և հիվանդների առողջության վերականգնում՝ իր իրավասության սահմաններում.

բ) շտապ և անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում, բժշկական մասնագիտական գործողությունների (միջամտությունների) կատարում.

գ) կազմակերպական գործունեություն:

 

Առավել տարածված հիվանդությունների կանխարգելում, ախտորոշում, բուժում և հիվանդների առողջության վերականգնում

 

16. Ընտանեկան բժիշկը պետք է կարողանա ինքնուրույն`

ա) տիրապետել բնակչության առողջության պահպանման մեթոդներին,

բ) կատարել հիվանդի զննում և գնահատել հետազոտության տվյալները,

գ) կազմել լաբորատոր, գործիքային հետազոտությունների պլան,

դ) մեկնաբանել արյան, մեզի, խորխի քննության, ստամոքսահյութի, դուոդենալ հետազոտության, կոպրոգրամայի, ողնուղեղային հեղուկի, ճառագայթային, էլեկտրաֆիզիոլոգիական, ռենտգենաբանական և այլ հետազոտությունների տվյալները,

ե) տիրապետել առավել տարածված հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բուժման և առողջության վերականգնման մեթոդներին,

զ) անհրաժեշտության դեպքում կազմակերպել հիվանդների լրացուցիչ քննություն, խորհրդատվություն, հոսպիտալացում և իրականացնել նրանց հետագա բուժումն ու հսկողությունը։

 

Շտապ և անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում, բժշկական մասնագիտական գործողությունների (միջամտությունների) կատարում

 

17. Ընտանեկան բժիշկը պետք է ունենա`

ա) ընդհանուր մասնագիտական ունակություններ,

բ) ունակություններ նյարդաբանության բնագավառում,

գ) քիթ-կոկորդ-ականջի մասնագիտական անհրաժեշտ կարողություններ,

դ) մանկաբուժության մասնագիտական կարողություններ,

ե) ակնաբուժական մասնագիտական անհրաժեշտ կարողություններ։

18. Ընտանեկան բժիշկը պետք է կարողանա ինքնուրույն իրականացնել հետևյալ գործողությունները`

ա) շտապ և անհետաձգելի օգնության գործողություններ,

բ) վիրաբուժական միջամտություններ,

գ) ակնաբուժական գործողություններ,

դ) մանկաբարձական և գինեկոլոգիական գործողություններ:

 

Կազմակերպչական գործունեություն

 

19. Ընտանեկան բժիշկը պարտավոր է իմանալ իր կողմից սպասարկվող ընտանիքների ժողովրդագրական, բժշկասոցիալական բնութագիրը, որի համաձայն պետք է կազմակերպի իր հետևյալ գործունեությունը՝

ա) կրթել բնակչությանը` քարոզելով առողջ ապրելակերպ (հակածխախոտային, հակաալկոհոլային, հակաթմրամոլային և այլն).

բ) կազմակերպել ընտանիքի պլանավորման, էթիկայի, հոգեբանության, սոցիալական, բժշկագենետիկական և բժշկասեռաբանական օգնություն.

գ) հետևել հղիության ընթացքին, հղի կնոջ էքստրագենիտալ հիվանդությունների ախտորոշմանը և բուժմանը, հսկել հետծննդյան շրջանը.

դ) հղի կնոջը և ընտանիքին հոգեբանորեն նախապատրաստել ծննդաբերությանը.

ե) իրականացնել կնոջ առողջության նկատմամբ հսկողություն՝ կյանքի բոլոր փուլերում.

զ) խորհուրդներ տալ ծնողներին՝ երեխաների խնամքի, կերակրման, սեռական և ֆիզիկական դաստիարակության, կոփման, ինչպես նաև՝ դեռահասների սեռական հասունացման առանձնահատկությունների վերաբերյալ.

է) նպաստել ընտանիքի անդամների հոգեկան և ֆիզիկական զարգացման բնականոն պայմանների ապահովմանը.

ը) մասնակցել ընտանիքի սոցիալական ծրագրերի իրականացմանը.

թ) մասնակցել հիգիենիկ-հակահամաճարակային ծառայության միջոցառումներին, առողջապահական միջոցառումների իրականացման գործում ներգրավել հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին ու հասարակական կազմակերպություններին.

ժ) իրականացնել աշխատանքներ հիվանդությունների կանխարգելման, ռիսկի գործոնների ու հիվանդությունների վաղ հայտնաբերման համար և նպաստել դրանց վերացմանը.

ժա) անհրաժեշտության դեպքում համագործակցել բուժհաստատությունների համապատասխան ծառայությունների հետ.

ժբ) իրականացնել հիվանդների անաշխատունակության փորձաքննություն և անհրաժեշտության դեպքում նրանց ներկայացնել բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին (ԲՍՓՀ).

ժգ) իրականացնել սպասարկվող բնակչության բժշկահոգեբանական օգնություն.

ժդ) գնահատել սպասարկվող բնակչության առողջական վիճակը և ապահովել առողջական վիճակի ցուցանիշների գրանցումը, դրանց վերլուծությունն ու հաշվետվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 21-ի N 539-Ն որոշման

Ձև

Ձ Ե Վ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

Ում է ներկայացվում______________________________________________

(անվանումը)

 

Բուժհաստատությունը _____________________________________________

(անվանումը, ծածկագիրը)

 

 

1. Հաշվառման մեջ գտնվող բնակչության թիվը

 

 

Հաշվետու տարում

հավաքագրվել են

տեղափոխվել են

մահացել են

տարեվերջին
մնացել են
հսկողության
տակ

ստացիոնարում

տանը

իգական

արական

իգական

արական

իգական

արական

իգական

արական

իգական

արական

Ընդամենը

 

 

 

 

 

 

 

 

 

 

0-14 տարեկան,  այդ թվում`

 

 

 

 

 

 

 

 

 

 

 0-12 ամսական

 

 

 

 

 

 

 

 

 

 

 1-4 տարեկան

 

 

 

 

 

 

 

 

 

 

15-17 տարեկան

 

 

 

 

 

 

 

 

 

 

18 -19 տարեկան

 

 

 

 

 

 

 

 

 

 

20-39 տարեկան

 

 

 

 

 

 

 

 

 

 

40-59 տարեկան

 

 

 

 

 

 

 

 

 

 

60 և ավելի բարձր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2. Հիվանդացությունը հավաքագրված բնակչության շրջանում

 

Հիվանդության անվանումը

ՀՄԴ-X

Գրանցված հիվանդությունների
թիվը

ընդամենը

կյանքում
առաջին
անգամ

դիսպանսեր
հսկողության
տակ

1

2

3

4

5

Ընդամենը, այդ թվում`

 

 

 

 

Վարակիչ և մակաբուծական որոշ հիվանդություններ

A00-B99

 

 

 

այդ թվում`

 

 

 

 

աղիքային ինֆեկցիաներ

A00-A09

 

 

 

Նորագոյացություններ

C00-C48

 

 

 

Արյան և արյունաստեղծ օրգանների հիվանդություններ, առանձին
խանգարումներ` իմունային մեխանիզմների ներգրավմամբ

D50-D89

 

 

 

Ներզատական համակարգի հիվանդություններ

E00-E90

 

 

 

Հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ

F00-F99

 

 

 

Նյարդային համակարգի հիվանդություններ

G00-G99

 

 

 

Աչքի և դրա հավելյալ ապարատի հիվանդություններ

H00-H59

 

 

 

Ականջի և պտղաձև ելունի հիվանդություններ

H60-H95

 

 

 

Շնչառական օրգանների հիվանդություններ

J00-J99

 

 

 

Մարսողական օրգանների հիվանդություններ

K00-K93

 

 

 

Մաշկի և ենթամաշկային բջջանքի հիվանդություններ

L00-L99

 

 

 

Ոսկրամկանային համակարգի և շարակցական հյուսվածքի
հիվանդություններ

M00-M99

 

 

 

Միզասեռական համակարգի հիվանդություններ

N00-N99

 

 

 

Հղիություն, ծննդաբերություն և հետծննդաբերական շրջան

O00-O99

 

 

 

Բնածին արատներ, դեֆորմացիաներ և քրոմոսոմային խանգարումներ

Q00-Q99

 

 

 

Վնասվածքներ և թունավորումներ

S00-T98

 

 

 

Բնակչության առողջության վիճակի և առողջապահական հիմնարկներ
դիմելու վրա ազդող գործոններ

Z00-Z99

 

 

 

Փոքր վիրաբուժական միջամտություններ

 

 

 

 

Արյան շրջանառության համակարգի (սիրտ-անոթային) հիվանդություն

 

 

 

 

Այլ

             

 

 

 


3. Տեղեկատվություն կանխարգելիչ բժշկական քննությունների և դրանց արդյունքների մասին

 

Քննության ենթարկված անձինք

Քննության ենթարկված
անձինք, ըստ
աշխատավայրերի

Ենթակա
են եղել քննու-
թյան

Քննվել են

Հայտնա-
բերված հիվանդու-
թյունների թիվը

Ձեռնարկված
միջոցառումները

արդյու-նաբերու-թյուն

սնունդ և կոմունալ աշխատող

մանկա-
կան
աշխա-
տող

նշանակվել է բուժում

ուղարկվել է
ստացիոնար բուժման

վերցվել է
դիսպանսեր հսկողության

Ընդամենը

 

 

 

 

 

 

 

 

 

0-14 տարեկան,
այդ թվում`

 

 

 

 

 

 

 

 

 

0-12 ամսական

 

 

 

 

 

 

 

 

 

1-4 տարեկան

 

 

 

 

 

 

 

 

 

15-17 տարեկան

 

 

 

 

 

 

 

 

 

18 -19 տարեկան

 

 

 

 

 

 

 

 

 

20-39 տարեկան

 

 

 

 

 

 

 

 

 

40-59 տարեկան

 

 

 

 

 

 

 

 

 

60 և ավելի բարձր

 

 

 

 

 

 

 

 

 

 

4. Տեղեկատվություն սոցիալ-բժշկական հիմնահարց հանդիսացող սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների մասին

 

Հիվանդության անվանումը

ՀՄԴ-X

Գրանցված
հիվանդու-
թյունների
թիվը

0-18 տարե-
կան

19-59
տարե-
կան

60 և
ավելի
բարձր

Հաշմանդամություն

Այցերի թիվը

Ակտիվ հայտնա-
բերված

ընդա-
մենը

կյան-
քում առա-
ջին ան-
գամ

դիս-
պանսեր հսկողու-
թյան
տակ

իգա-
կան

արա-
կան

իգա-
կան

արա-
կան

իգա-
կան

արա-
կան

1-ին խումբ

2-րդ խումբ

3-րդ խումբ

0-18

մեծ.

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

Սուր ռևմատիկ տենդ

100-102

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Քրոնիկ ռևմատիկ հիվանդություններ

105-109

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիվանդություններ` բնութագրված արյան
ճնշման բարձրացմամբ

110-115

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սրտի իշեմիկ հիվանդություն

120-125

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սրտի այլ հիվանդություններ

130-152

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ուղեղ-անոթային հիվանդություններ

160-169

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Զարկերակների, արտերիոլների և
մազանոթների հիվանդություններ

170-179

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երակների, ավշային անոթների և հանգույցների հիվանդություններ

180-189

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արյան շրջանառության այլ և չճշտված հիվանդություններ

195-199

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

100-199

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ըտանեկան բժիշկ

_______________________
(ստորագրությունը)

____________________________
(անունը, ազգանունը)

Ղեկավար

_______________________
(ստորագրությունը)

____________________________
(անունը, ազգանունը)

 

Հեռախոսահամարը ______________________________

 

Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան