Գլխավոր տեղեկություն
Համար
N 427-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.04.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.28/81(453) Հոդ.540
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.03.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.04.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.04.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.04.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

14 ապրիլի 2004 թ.

 


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մարտի 2004 թվականի N 427-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 902 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ըստ մաքսային ռեժիմների առանձին ապրանքների տեղափոխումն արգելելու մասին» N 902 որոշման մեջ կատարել հետեւյալ լրացումը`

որոշման 2-րդ կետի «ա» ենթակետը «տեղափոխումն» բառից հետո լրացնել «ինչպես նաև Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 44 (փայտանյութ և դրանից արտադրանք, փայտածուխ) խմբին դասվող ապրանքների (բացառությամբ 4405 00 000, 4412-4417, 4418 10, 4418 20, 4419 00, 4420, 4421 10 000, 4421 90 910 ծածկագրերին դասվող ապրանքների) արտահանումն» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. ապրիլի 9
Երևան