Գլխավոր տեղեկություն
Համար
N 418-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.04.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.07.21/36(702).1 Հոդ.531
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.03.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.04.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.04.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
10 ապրիլի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մարտի 2004 թվականի N 418-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում 2004 թվականին տեղի ունեցած գարնանային հեղեղումներից վթարված հեղեղատների և գետերի փլուզված հատվածների վերականգնման նպատակով հակահեղեղային միջոցառումներ իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 61155.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան


2004 թ. ապրիլի 6
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 25-ի N 418-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

   Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման N 5 հավելվածում (բացասական նշանով նշվում են հատկացումներից պակասեցվող, իսկ դրական նշանով՝ ավելացվող գումարները)

խումբը

ենթա- խումբը

1-ին կիսամյակ

9  ամիս

տարի

1

2

3

4

5

6

10

     

 

 

 

 

 

 

02

 

 

 

 

 

 

 

Հողերի բարելավման աշխատանքներ

-35000.0

-35000.0

-35000.0

այդ թվում՝

 

 

 

01. Կոլեկտորադրենաժային ցանցի մաքրում և նորոգում

-30000.0

-30000.0

-30000.0

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

-30000.0

-30000.0

-30000.0

Կապիտալ նորոգումների ծախսեր

-30000.0

-30000.0

-30000.0

02. «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների պետական պատվեր

-5000.0

-5000.0

-5000.0

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

-5000.0

-5000.0

-5000.0

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր

-5000.0

-5000.0

-5000.0

10

    

 

 

 

 

 

 

04

 

 

 

 

 

 

 

Բույսերի պաշտպանություն

-6655.0

-6655.0

-6655.0

այդ թվում`

 

 

 

01. «Բույսերի պաշտպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող պետական պատվեր

-2205.0

-2205.0

-2205.0

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

-2205.0

-2205.0

-2205.0

Այլ ծախսեր

-2205.0

-2205.0

-2205.0

02. «Բույսերի կարանտինի ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող պետական պատվեր

-4450.0

-4450.0

-4450.0

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

-4450.0

-4450.0

-4450.0

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր

-4450.0

-4450.0

-4450.0

10

    

 

 

 

05

 

 

 

 

Անասնաբուժություն և հակահամաճարակային միջոցառումներ

-10000.0

-10000.0

-10000.0

այդ թվում`

 

 

 

02. Պատվաստուկներ և այլ հակահամաճարակային միջոցառումների համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում

-10000.0

-10000.0

-10000.0

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

-10000.0

-10000.0

-10000.0

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր

-10000.0

-10000.0

-10000.0

10

     

 

 

 

 

 

 

07

 

 

 

 

 

 

 

Տոհմաբուծություն, սերմնաբուծություն և այլ ծրագրեր

-7500.0

-9500.0

-9500.0

այդ թվում`

 

 

 

02. «Սելեկցիոն նվաճումների փորձարկման, պաշտպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն» ՊՓԲԸ-ի կողմից իրականացվող սերմերի որակի ստուգման ու պետական սորտափորձարկման գծով պետական պատվեր

-1500.0

-1500.0

-1500.0

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

-1500.0

-1500.0

-1500.0

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր

-1500.0

-1500.0

-1500.0

06. Աջակցություն գյուղատնտեսական տվյալների հավաքագրմանը

-6000.0

-8000.0

-8000.0

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

-6000.0

-8000.0

-8000.0

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր

-6000.0

-8000.0

-8000.0

14

      

 

 

 

06

 

 

 

 

Այլ ծրագրեր

59155.0

61155.0

61155.0

այդ թվում`

 

 

 

01. ՀՀ  կառավարության պահուստային ֆոնդ

59155.0

61155.0

61155.0

ՀՀ կառավարություն

59155.0

61155.0

61155.0

Կապիտալ նորոգումների ծախսեր

59155.0

61155.0

61155.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան