Գլխավոր տեղեկություն
Համար
N 389-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.04.2004-17.12.2004)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.11.14/49(224) Հոդ.512
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.03.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.04.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

1 ապրիլի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մարտի 2004 թվականի N 389-Ա

 

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից քրեակատարողական համակարգում իրականացվող բարեփոխումների անհրաժեշտությունից և հաշվի առնելով «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի կողմից իրականացվող պարտավորությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության` «Մեղրի» քրեակատարողական հիմնարկին պատկանող հողատարածքը` 148 հեկտար ընդհանուր մակերեսով, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի գյուղատնտեսական և անասնապահական կարիքների համար նախկինում օգտագործված շենքերը, շինությունները և այլ գույքը` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների, 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամին` դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու, դատապարտյալներին և կալանավորվածներին պահելու պայմանները բարելավելու, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների սոցիալական, մշակութային ոլորտները զարգացնելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում առկա անասնակերն անհատույց օտարել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամին` համաձայն N 5 հավելվածի:

3. Լիազորել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` 15-օրյա ժամկետում «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի անհատույց օգտագործման իրավունքով հանձնման և օտարման պայմանագրերի կնքումը, ինչպես նաև 30-օրյա ժամկետում` նշված գույքի և իրավունքների պետական գրանցումը:

4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի ու Կոտայքի մարզպետներին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` 15-օրյա ժամկետում «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ համատեղ ապահովել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» ու «Մեղրի» քրեակատարողական հիմնարկների սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի սահմանների ճշտումը և սահմանված կարգով ձևակերպումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. մարտի 31
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 25-ի N 389-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱԲՈՎՅԱՆ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ` «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

NN ը/կ

Անվանումը

Չափի միավորը

Թիվը

Գումարը (դրամ)

1. Ծառայողական շնանոց հատ 1 46500
2. Ինկուբատորային շենք հատ 1 4200
3. Օժանդակ տնտեսության գոմ հատ 1 217706
4. Օժանդակ տնտեսության կաթսայատուն հատ 1 32480
5. Օժանդակ տնտեսության պահեստ հատ 1 4875
6. Օժանդակ տնտեսության ավտոհավաքակայան հատ 1 9822
7. Օժանդակ տնտեսության պարիսպ հատ 1 18000
8. Սնկանոց հատ 1 8250
9. Շնանոց հատ 1 68665
10. Թռչնանոց հատ 1 11911
11. Մեղվի պահելատեղի հատ 1 69855
12. Սիլոսի հոր հատ 2 8866
13. Ջերմոց հատ 3 61156
14. Մազութի հոր հատ 1 2400
15. Խոտի ծածկ հատ 1 337
16. Կենդանիների բներ լրակազմ 1 4500
 

Ընդամենը

    569523

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 25-ի N 389-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱԲՈՎՅԱՆ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ` «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿԻ

 

NN
ը/կ

Անվանումը

Թիվը

Կենդանի քաշը
(կգ)

Արժեքը
(դրամ)

1

2

3

4

5

 

Խոշոր եղջերավոր անասուններ

     
1. Ցուլ 1 385  
2. Կով 6 2004  
3. Երինջ 4 1331  
4. 2003 թ. ծնված արու հորթ 4 456  
5. 2003 թ. ծնված էգ հորթ 9 1051  
6. 2004 թ. ծնված արու հորթ 3 58  
7. 2004 թ. ծնված էգ հորթ 1 22  
 

ընդամենը

28 5307 2696142
 

Խոզեր

     
1. Վարազ 1 135  
2. Խոզամայր 5 857  
3. Փորձամայր 3 311  
4. 6-9 ամսական խոզեր 1 51  
5. 4-6 ամսական խոզեր 7 297  
6. 2-4 ամսական խոզեր 21 462  
7. 0-2 ամսական խոզեր 16 135  
 

ընդամենը

54 2248 1591436
 

Ճագարներ

     
1. Բտման խմբի 83 273,9  
2. Որձ 68 224,4  
3. Մայր 242 798,6  
4. Փորձամայր 19 55,1  
5. 5 ամսական 39 97,5  
6. 4 ամսական 18 36  
7. 3 ամսական 15 24  
8. 2 ամսական 19 17,1  
 

ընդամենը

503 1526,6 1633364
 

Մեղվաընտանիք

101   2020000
 

Ընդամենը

    7940942

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 25-ի N 389-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱԲՈՎՅԱՆ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ` «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

NN
ը/կ

Անվանումը

Թիվը
(հատ)

Գումարը
(դրամ)

1. Ավտոմեքենա «ԿամԱԶ-43105» 1 1234320
2. Ավտոմեքենա «Զիլ-131» 1 325345
3. Ավտոմեքենա «Գազ-53» 1 248994
4. Ավտոմեքենա «ԿամԱԶ-65 102» 1 737950
5. Ավտոմեքենա «Կիրովեց-701» 1 454058
6. Ինքնագնաց «Տ 16» 1 127480
7. Էքսկավատոր «Բելոռուս» 1 362665
8. Տրակտոր «ՄՏԶ-80» 1 532725
9. Ավտոկցորդներ 6 420896
 

Ընդամենը

4444433

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2004 թվականի
 մարտի 25-ի N 389-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱԲՈՎՅԱՆ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ` «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՐԱԳԱՄԱՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

Անվանումը

Չափի միավորը

Թիվը

Գումարը
(դրամ)

1

2

3

4

5

1. Վրան` 16-տեղանի հատ 2 250000
2. Դաշտային շարժական խոհանոց հատ 2 145000
3. Ջրի շարժական տարողություն հատ 2 186000
4. Կաթի բիտոն հատ 25 110932
5. Անասունի ջրի խմոց հատ 6 1245
6. Կերաղաց հատ 3 133046
7. Ինկուբատոր լրակազմ 1 2061
8. Ավտոկշեռք (ՌԵ 30 ՈՒՏԶԱԶ) հատ 1 1224
9. Ավտոկշեռք (15 տ) հատ 1 688
10. Կշեռք (500 կգ) հատ 2 612
11. Բեռնափոխակրիչ հատ 9 7967
12. Ջրի տարողություն (12 տ) հատ 2 130000
13. Կաթի տարողություն (4 տ) հատ 2 566
14. Անասունների ջուր խմելու սարք լրակազմ 2 852
15. Կաթի վաննա հատ 2 575
16. Կերաման հատ 198 282
17. Տակդիր` էմալապատ հատ 2 250
18. Էլեկտրական վառարան «Տիտան» հատ 2 38475
19. Մետաղյա պահարան հատ 3 900
20. Պարան մ 190 57000
21. Եղան հատ 4 4800
22. Գերանդի հատ 5 15000
23. Ճագարի մեծ կերաման հատ 130 9410
24. Ճագարի փոքր կերաման հատ 227 6660
25. Ճագարի վանդակ հատ 40 128000
26. Մեղվափեթակ` 1-ին տիպի հատ 188 253827
27. Մեղվափեթակ` 2-րդ տիպի հատ 64 85952
28. Գլան հատ 2 200
29. Նիկլոուս հատ 1 300
30. Անվաբութակ (շպոր) հատ 2 200
31. Ծխարան հատ 2 2592
32. Մեղվապահի դանակ հատ 2 1035
33. Մեղրահաց հատ 1922 233450
34. Մոմաթերթի շրջանակ հատ 317 3170
35. Մեղվի կերաման հատ 417 800
36. Մեղվի փեթակի ծածկոց հատ 168 6720
37. Մեղվի փեթակի բարձ հատ 280 1680
38. Ձեռքի մեղրաքամիչ մեքենա հատ 1 169
39. Էլեկտրական մեղրաքամիչ մեքենա հատ 1 1925
40. Մեղվապահի քող հատ 4 10488
41. Մեղրահացի տեղափոխման սայլակ հատ 1 450
42. Սղոց հատ 1 3850
43. Մուրճ հատ 1 2000
44. Ջերմաչափ հատ 1 1500
45. Փեթակի վերնահարկ հատ 80 88000
46. Աքցան հատ 1 2950
47. Կավճաղաց հատ 1 10000
48. Մեղրամոմ կգ 15 52266
49. Բուրդ կգ 398 212000
 

Ընդամենը

    2207069

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2004 թվականի
մարտի 25-ի N 389-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱԲՈՎՅԱՆ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ` «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐՎՈՂ ԱՆԱՍՆԱԿԵՐԻ

 

NN
ը/կ

Անվանումը

Քանակը
 (կգ)

Գումարը
(դրամ)

1. Խոտ 146374 3659350
2. Ցորենի թեփ 5591,5 503235
3. Աղ 297 5885
 

Ընդամենը

  4168470

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան