«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 մարտի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 փետրվարի 2004 թվականի N 368-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ի N 909-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստման կամ արտադրության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 909-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված` պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստման կամ արտադրության լիցենզավորման կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 51-րդ կետով.
«51. Պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստմամբ կամ արտադրությամբ զբաղվող լիցենզավորված անձինք «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված լիցենզավորված գործունեությանն առնչվող եռամսյակային հաշվետվություններ են ներկայացնում լիազորված մարմին՝ մինչև հաջորդ ամսվա 10-ը:
Հաշվետվությունում ներառվում են`
ա) կնիքներ և դրոշմակնիքներ պատվիրած իրավաբանական և ֆիզիկական անձանց ցուցակը,
բ) պատվեր ընդունելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը,
գ) լիազորված մարմնի կողմից տրված` կնիք կամ դրոշմակնիք պատվիրելու թույլտվության հերթական համարը,
դ) թույլտվությամբ ներկայացված և համապատասխան ծառայության ղեկավարի նշագրմամբ ուրվագծի պատճենը` պատվիրված նմուշի դրոշմով:
Կնիք կամ դրոշմակնիք պատվիրելու թույլտվությունը ձևակերպվում է լիազորված մարմնի կողմից` լիցենզավորված իրավաբանական կամ ֆիզիկական անձի ներկայացուցչի միջոցով պատվիրատուի ներկայացրած համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:
Կնիքներ կամ դրոշմակնիքներ պատվիրելու թույլտվության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Պետական են համարվում այն կնիքները և դրոշմակնիքները, որոնք ունեն Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկեր:
Ոչ պետական են համարվում առանց Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով կնիքները և դրոշմակնիքները, որոնց վրա նշված են կազմակերպության անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը կամ կազմակերպության վերաբերյալ այլ տեղեկություններ:
Կազմակերպությունների պահարանները կնքելու, գծագրերը հաստատելու, գործառական այլ կարիքների, ինչպես նաև քաղաքացիների անձնական օգտագործման համար գործածվող մյուս կնիքները և դրոշմակնիքները պատրաստվում են առանց լիազորված մարմնի թույլտվության»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|