Գլխավոր տեղեկություն
Համար
N 1044-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.08.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.08.11/43(342) Հոդ.964
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.07.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.07.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.08.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2 օգոստոսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հուլիսի 2004 թվականի N 1044-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 926-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Շիկահող» պետական արգելոց» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Շիկահող» պետական արգելոցի և «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 926-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

որոշման`

ա) 1-ին կետը լրացնել «դրանում ներառելով նաև «Սոսու պուրակ» պետական արգելավայրը» բառերով.

բ) 2-րդ կետի «ա» ենթակետը լրացնել «և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի կանոնադրությունը` համաձայն N 4 հավելվածի» բառերով.

գ) 3-րդ կետի`

«ա» ենթակետում «պետական արգելոցի տարածքի» բառերը փոխարինել «պետական արգելոցի և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածքների» բառերով.

«բ» ենթակետի հինգերորդ պարբերությունը «արգելոցին» բառից հետո լրացնել «և «Սոսու պուրակ» պետական արգելավայրին» բառերով, յոթերորդ պարբերությունում «տարածքում» բառը փոխարինել «և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածքներում» բառերով.

«գ» ենթակետում «ինչպես նաև համապատասխան հողատարածքը» բառերը փոխարինել «ինչպես նաև «Շիկահող» պետական արգելոցի» և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի համապատասխան տարածքները» բառերով, իսկ նույն ենթակետում «անտառաշինական» բառից հետո լրացնել «և հողաշինարարական» բառերով.

դ) 5-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) «Շիկահող» պետական արգելոցի և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի հողատարածքների անտառաշինական և հողաշինարարական քարտեզների հիման վրա` 2 տարվա ընթացքում` սահմանված կարգով ապահովել «Շիկահող» պետական արգելոցի և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածքների քարտեզագրումը, դրանց պահպանական գոտիների սահմանների ճշտումը և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո` հողամասերի ու ամրացված այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:».

N 2 հավելվածում`

ա) 4-րդ կետում «տարածքում» բառը փոխարինել «և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի (այսուհետ` արգելավայր) տարածքներում» բառերով.

բ) 8-րդ կետում`

«արգելոցի տարածքի» բառերը փոխարինել «արգելոցի և արգելավայրի տարածքների» բառերով.

«գ» ենթակետը «արգելոցի» բառից հետո լրացնել «ու արգելավայրի» բառերով.

«դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) կանխարգելում է մարդու գործունեության հետևանքով արգելոցի և արգելավայրի բնական էկոհամակարգի հավասարակշռությունը խախտող գործընթացները և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում իրականացնում խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումներ.».

«է» ենթակետում «արգելոցի կանոնադրությամբ» բառերը փոխարինել «արգելոցի և արգելավայրի կանոնադրություններով» բառերով.

գ) 9-րդ կետի «ե» ենթակետը «արգելոցին» բառից հետո լրացնել «և արգելավայրին» բառերով.

դ) 21-րդ կետի «ժ» ենթակետում և 23-րդ կետի «գ», «դ» և «զ» ենթակետերում «արգելոցի ռեժիմի» բառերը փոխարինել «արգելոցի և արգելավայրի ռեժիմների» բառերով.

ե) IV բաժնի վերնագիրը, 22-րդ կետը, 23-րդ կետի «բ» ենթակետը և 28-րդ կետի «ա» ենթակետը «արգելոցի» բառից հետո լրացնել «և արգելավայրի» բառերով.

զ) 23-րդ կետի`

«ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) ապահովում են արգելոցի և արգելավայրի կանոնադրություններով սահմանված բնապահպանական նորմերի ու կանոնների կատարումը դրանց տարածքներում.».

«է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է) ապահովում են արգելոցի և արգելավայրի պահպանական գոտիների տարածքներում գտնվող ֆիզիկական անձանց ու կազմակերպությունների կողմից արգելոցի և արգելավայրի կանոնադրություններով սահմանված պահանջների կատարումը:».

է) 26-րդ կետում «արգելոցի տարածքի բնական» բառերը փոխարինել «արգելոցի և արգելավայրի տարածքների» բառերով.

ը) 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27. Գիտահետազոտական աշխատանքները կազմակերպում է կազմակերպության գիտության բաժինը, որի ղեկավարն ի պաշտոնե նաև տնօրենի տեղակալն է:».

թ) 28-րդ կետի`

«բ» ենթակետում «արգելոցի տարածքում» բառերը փոխարինել «արգելոցի և արգելավայրի տարածքներում» բառերով.

կետը լրացնել նոր` «դ» և «ե» ենթակետերով.

«դ) մշակում և կատարելագործում է բնապահպանական ու բնօգտագործման մեթոդները.

ե) վայրի կենդանիների և բույսերի հազվագյուտ ու անհետացող տեսակների վերարտադրության նպատակով կազմակերպում է փորձարարական և այլ գիտահետազոտական աշխատանքներ:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հուլիսի 23
Երևան

 

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2004 թվականի
հուլիսի 15-ի N 1044-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՍՈՍՈՒ ՊՈՒՐԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Սոսու պուրակ» արգելավայրը (այսուհետ` արգելավայր) ստեղծվել է համաձայն ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1958 թվականի սեպտեմբերի 13-ի N 341 որոշման: Արգելավայրն զբաղեցնում է 60 հեկտար տարածք, գտնվում է Զանգեզուրի հարավային մասում` Ծավ և Շիկահող գետերի ափերին, ծովի մակերևույթից 700-800 մետր բարձրության վրա:

2. Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակը Կովկասում միակ բնական սոսու պուրակի էկոհամակարգի, բուսական ու կենդանական աշխարհի ամբողջականության պահպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման ապահովումն է: Արգելավայրի հատուկ պահպանության օբյեկտ է հնագույն ժամանակներից պահպանվող ռելիկտային ծառատեսակ արևելյան սոսին:

3. Արգելավայրի վրա բացասական ներգործություն ունեցող` տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով 100 մետր լայնությամբ շրջագծով տարածքը սահմանվում է որպես պահպանական գոտի:

 

II. ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Արգելավայրի հիմնական խնդիրներն են`

ա) «Սոսու պուրակ» արգելավայրի լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության բնականոն զարգացման ապահովումը և պահպանությունը.

բ) վայրի բուսատեսակների և կենդանիների բնական միջավայրի պահպանությունը.

գ) հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող` վտանգված բույսերի և կենդանիների տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը.

դ) գիտաճանաչողական և էկոլոգիական զբոսաշրջության իրականացման նախադրյալների ստեղծումը:

5. Արգելավայրի տարածքում իրականացվող հիմնական գործառույթներն են`

ա) սոսու, հունական ընկուզենու, դաշտային թխկենու, ինչպես նաև այլ բուսական և կենդանական օբյեկտների էկոլոգիական առանձնահատկությունների ուսումնասիրությունը, մոնիտորինգը և վերարտադրությունը.

բ) արգելավայրի ռեժիմին համապատասխան` զբոսաշրջության տարբեր ձևերի կազմակերպումը:

 

III. ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ՌԵԺԻՄԸ

 

6. Արգելավայրի տարածքում արգելվում են`

ա) ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի բնական համալիրների զարգացման բնականոն ընթացքը, ինչպես նաև սպառնում է բնական միջավայրի անվտանգությանը.

բ) տարածքի ջրաբանական ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

գ) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և հաղորդակցության այլ ուղիների շինարարությունը (բացառությամբ արգելավայրի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների).

դ) օգտակար հանածոների շահագործումը, հողային և բուսական ծածկույթի խախտումը.

ե) թունաքիմիկատների և քիմիական պարարտանյութերի օգտագործումը.

զ) տարածքի հողի հերկումը:

7. Արգելավայրի տարածքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են իրականացվել`

ա) մարդածին գործունեության հետևանքով բնական էկոհամակարգերի հավասարակշռված վիճակը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող միջոցառումներ.

բ) մարդու, կենդանիների և բույսերի համար առանձնահատուկ վտանգ ներկայացնող հիվանդությունների, վնասատուների և վարակի օջախների վերացման աշխատանքներ.

գ) էկոլոգիական, գիտաճանաչողական էքսկուրսիաներ և զբոսաշրջություն.

դ) սոսու վերարտադրության միջոցառումների իրականացում.

ե) գիտահետազոտական ուսումնասիրություններ:

8. Արգելավայրի պահպանական գոտու տարածքում թույլատրվում է արգելավայրի նպատակին և խնդիրներին չհակասող գործունեությունը` պետական լիազորված մարմնի հետ համաձայնեցված:

9. Արգելավայրի տարածքում բնապահպանական և բնօգտագործման ռեժիմների պահպանության պետական վերահսկողությունն իրականացնում է պետական լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Բնապահպանական ռեժիմները և բնօգտագործման թույլատրելի ձևերը խախտող կազմակերպությունները և քաղաքացիները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան