Գլխավոր տեղեկություն
Համար
N 244-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.10.31/33(165) Հոդ.432
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.02.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.03.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.03.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

15 մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2004 թվականի N 244-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1413-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 30-ի «Երևան քաղաքի առողջապահական հաստատությունների օպտիմալացման ծրագրի շրջանակներում մի շարք բաժնետիրական ընկերություններ և պետական ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպելու մասին» N 1413-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Լ. Ա. Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «N 8 բուժմիավորում» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «Զեյթուն» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «N 11 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, Երևան քաղաքապետարանի «N 16 պոլիկլինիկա» առողջապահական փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «Արաբկիր» մանկական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ն. Բ. Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Երևանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն».

բ) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Երևանի քաղաքապետարանի «Շտապ օգնություն» գիտաբժշկական կենտրոն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «N 4 կլինիկական ծննդատուն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «N 6 մանկական նևրոլոգիական կլինիկական հիվանդանոց» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «N 5 մանկական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը և Երևանի քաղաքապետարանի «N 14 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն».

գ) որոշման 4, 5, և 6-րդ կետերում «Հայք» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն» բառերը` ըստ հոլովառության փոխարինել «Երևանի քաղաքապետարանի «Հայք» բժշկական կենտրոն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերություն» բառերով.

դ) որոշման 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Երևանի քաղաքապետարանի «Շտապ օգնության մանկական կլինիկական հիվանդանոց» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր կլինիկական ծննդատուն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «N 6 բուժմիավորում» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «N 9 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը և Երևանի քաղաքապետարանի «N 18 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն».

ե) որոշման 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Երևանի քաղաքապետարանի «N 1 կլինիկական ծննդատուն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «N 2 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «N 10 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը և Երևանի քաղաքապետարանի «N 21 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Երևանի քաղաքապետարանի «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն».

զ) որոշման 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, վերականգնողաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքների և ճառագայթաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն».

է) որոշման 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Կ. Բազիկյանի անվան հակաուռուցքային դիսպանսեր» պետական փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն».

ը) ուժը կորցրած ճանաչել որոշման 12-րդ կետը.

թ) որոշման 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Սույն որոշմամբ վերակազմակերպված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Արմենիա» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքաբանության և ճառագայթաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տնօրինման իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը».

ժ) որոշման 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Սույն որոշմամբ վերակազմակերպված Երևանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և Երևանի քաղաքապետարանի «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տնօրինման իրավասությունները վերապահել Երևանի քաղաքապետարանին».

ժա) որոշումը լրացնել 16.1-ին և 16.2-րդ կետերով.

«16.1. «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղափոխել «Ն. Բ. Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Երևանի Աճառյան 2 հասցեում գտնվող շենքը:

16.2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Երևանի Աճառյան 2 հասցեում գտնվող շենքից «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տարածք ամրացնելու վերաբերյալ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. մարտի 4
Երևան