Գլխավոր տեղեկություն
Համար
N 223-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.03.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.09.24/51(350) Հոդ.406
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.02.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.03.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2004 թվականի N 223-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 473 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 29-ի «Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» N 473 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշման մեջ`

ա) տեքստում «նպաստներ» բառը փոխարինել «նպաստ» բառով, իսկ N 1 հավելվածի 21-րդ կետում «նպաստները» բառը` «նպաստը» բառով,

բ) նախաբանում ու 2-րդ կետի «գ» և «դ» ենթակետերում «2003» թիվը փոխարինել «2004» թվով,

գ) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետի «ա» ենթակետը,

դ) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 31-րդ կետով.

«31. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի հետ համատեղ հաստատել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների բաշխումն ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի (Երևան քաղաքի)».

որոշմամբ հաստատված կարգում`

ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագիրն իրականացվում է ժամանակավոր զբաղվածություն ապահովելու նպատակով` մասնագիտական որակավորում չպահանջող, հանրային օգտակարություն ունեցող աշխատանքի դիմաց նպաստի (այսուհետ՝ նպաստ) վճարման միջոցով».

բ) 2-րդ կետում`

առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրի ոլորտներն են`»,

«ա» ենթակետում «խնամք» և «պայմանների հետևանքով առաջացած երևույթների» բառերը համապատասխանաբար փոխարինել «անտառի վերականգնում» և «ազդեցությունների հետևանքների» բառերով,

«բ» ենթակետում «նորոգման ու շրջակայքի» բառերը փոխարինել «մուտքերի» բառով,

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.

«ե) սոցիալական ոլորտի կազմակերպությունների շենքերի վերանորոգման և շրջակայքի բարեկարգման օժանդակ աշխատանքներ».

գ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ծրագրում ընդգրկվում են՝

ա) աշխատանք փնտրող` չզբաղված անձինք, այդ թվում` գործազուրկները,

բ) աշխատանք փնտրող, սակայն հողի սեփականաշնորհումից օգտված լինելու պատճառով զբաղված համարվող անձինք` այն տարածքներում, որտեղ ամբողջ բնակչությունն օգտվել է հողի սեփականաշնորհումից:

Նշված պայմանների բավարարման դեպքում ծրագրում առաջնահերթության կարգով ընդգրկվում են աղքատության ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված ընտանիքների անդամները».

դ) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ծրագրում ընդգրկվելու ցանկություն ունեցող անձինք դիմում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն)` իրենց բնակության վայրն սպասարկող զբաղվածության տարածքային կենտրոն (այսուհետ` տարածքային կենտրոն)».

ե) տեքստում «գործակալության տարածքային մարմին» բառերը փոխարինել «տարածքային կենտրոն» բառերով.

զ) 5-րդ կետում «Աշխատանքի կազմակերպման» բառերը փոխարինել «Ծրագրի» բառով.

է) 6-րդ կետը «կազմակերպման» բառից հետո լրացնել «և կատարման» բառերով.

ը) 8-րդ կետում «կողմից» բառը փոխարինել «միջոցով» բառով, իսկ նույն կետում և կարգի հետագա շարադրանքում «ծառայություններ» բառը` «ծառայություն» բառով.

թ) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ծրագրում նշվում է ծրագիրն իրականացնող կազմակերպության անվանումը».

ժ) 11-րդ կետում «յոթնօրյա» բառը փոխարինել «տասնհինգօրյա» բառով.

ժա) 12-րդ կետը «պատվիրատուին» բառից հետո լրացնել «, ծրագիրն իրականացնող կազմակերպությանը» բառերով.

ժբ) 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 121-րդ կետով.

«121. Ծրագրերը պետք է ներկայացվեն մինչև 2004 թվականի օգոստոսի 15-ը, և ծրագրերի իրականացման տևողությունը չպետք է ավելի լինի 3 ամսվանից».

ժգ) 14-րդ, 15-րդ և 22-րդ կետերում «պատվիրատուին», «պատվիրատուն» և «պատվիրատուի» բառերը համապատասխանաբար փոխարինել «ծրագիր իրականացնող կազմակերպությանը», «ծրագիր իրականացնող կազմակերպությունը» և «ծրագիր իրականացնող կազմակերպության» բառերով.

ժդ) 17-րդ կետի առաջին պարբերության մեջ և 23-րդ կետում «համապատասխան բաժին» և «համապատասխան բաժինն» բառերը համապատասխանաբար փոխարինել «պետին» և «պետն» բառերով.

ժե) կարգի 17-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գործակալության պետը տարածքային կենտրոններից ստացված և ամփոփված հայտերի հիման վրա` ըստ տարածքային կենտրոնների կազմված հայտը մինչև տվյալ ամսվա 15-ը` սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին».

ժզ) 18-րդ կետից հանել «ըստ գործակալության տարածքային մարմինների կազմում և» բառերը.

ժէ) 18-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 181-րդ կետով.

«181. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը վճարման ենթակա նպաստի գումարը սահմանված կարգով փոխանցում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան հաշվին».

ժը) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վճարման ենթակա նպաստի գումարը սահմանված կարգով փոխանցում է գործակալության համապատասխան հաշվին:

Գործակալությունը վճարման ենթակա նպաստի գումարը սահմանված կարգով փոխանցում է այն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժիններում տարածքային կենտրոնի անվամբ բացված «Աշխատանքի դիմաց նպաստի վճարում» հաշիվներին».

ժթ) 20-րդ կետում`

«բաժանմունքներում» և «բաժանմունքների» բառերը համապատասխանաբար փոխարինել «բաժիններում» և «բաժինների» բառերով,

հանել «Աշխատանքի դիմաց» բառերը.

ի) 24-րդ կետում «տեղական ինքնակառավարման մարմնի» բառերը փոխարինել «պատվիրատուի» բառով.

իա) 4-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ծրագրի իրականացման ժամկետների փոփոխությունը կամ ժամկետից շուտ դադարեցումը».

իբ) 26-րդ կետը «իրականացման» բառից հետո լրացնել «ժամկետների փոփոխության կամ» բառերով.

իգ) ուժը կորցրած ճանաչել 27-րդ կետի երկրորդ պարբերությունը.

իդ) 28-րդ կետում «դադարեցվում է» բառերը փոխարինել «դադարեցվում կամ ծրագրի իրականացման ժամկետները փոփոխվում են» բառերով:

որոշման N 4 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

«Հավելված N 4
ՀՀ կառավարության 2002 թվականի
ապրիլի 29-ի N 473 որոշման

 

Ձև

 

Կ Ա Տ Ա Ր Ո Ղ Ա Կ Ա Ն  Ա Կ Տ

 

«ՆՊԱՍՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴԻՄԱՑ» ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ընդհանուր տեղեկատվություն իրականացված ծրագրի մասին

 

Ծրագրի անվանումը _____________________________________________

 

Ծրագրի սկիզբը _______________________ , ավարտը __________________

                             (ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)                        (ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

 

Մասնակիցների թիվը` ____________ մարդ

 

_._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._._.

 

Զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից գործուղված անձանց թիվը` ____ մարդ

 

Վճարված նպաստի ընդհանուր գումարի չափը` ______________ դրամ

 

Աշխատանքի արդյունքները համապատասխանում են ծրագրով նախատեսված արդյունքներին։

 

Զբաղվածության տարածքային կենտրոնի ղեկավար _____________ _____________

(ստորագրությունը)          (անունը, ազգանունը)    

 

Կ.Տ.

 

Ծրագրով նախատեսված ընդհանուր գումարի չափը` __________ դրամ

 

Աշխատանքի արդյունքները համապատասխանում են ծրագրով նախատեսված արդյունքներին։

 

Կատարված ներդրման ծավալը` ____________ դրամ

 

Պատվիրատու հանդիսացող մարմնի

(կազմակերպության) ղեկավար __________________ ____________________

                       (ստորագրությունը)             (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.   

 

Աշխատանքի արդյունքները համապատասխանում են ծրագրով նախատեսված արդյունքներին։

 

Կատարված ներդրման ծավալը` __________ դրամ

 

Ծրագիրն իրականացնող կազմակերպության ղեկավար ___________ _____________

(ստորագրությունը)     (անունը, ազգանունը)      

 

           Կ.Տ.»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. մարտի 1
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան