«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 մարտի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 փետրվարի 2004 թվականի N 209-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 553 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում զինծառայողների առողջարանային բուժման կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 553 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
որոշման 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում զինծառայողների առողջարանային բուժման կազմակերպման կարգի 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կարգով զինծառայողների համար նախատեսված ուղեգրերի 10 տոկոսը հատկացնել Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|