«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
6 մարտի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 2004 թվականի N 206-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1775-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը գույք հանձնելու և «Արարատյան-ոռոգում», «Կոտայք-ոռոգում», «Սպիտակ-ոռոգում» ու «Նոյեմբերյան-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլելու մասին» N 1775-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
ա) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետը.
բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 61-րդ և 62-րդ կետերով.
«61. «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության պետական գրանցումից հետո ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 4670187152 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն հավելվածի, և այն հանձնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` նշված գույքի հաշվեկշռային արժեքի չափով նվազեցնելով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը:
62. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
ա) սույն որոշման 61-րդ կետում նշված` գույքի առանձնացման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի վճարումը կատարել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ կետին համապատասխան.
բ) սույն որոշման 61-րդ կետում նշված «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնված գույքը սահմանված կարգով ներդնել «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` ներդրվող գույքի արժեքի չափով ավելացնելով վերջինիս կանոնադրական կապիտալի չափը».
գ) որոշման հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ցանկ «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնվող գույքի»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. մարտի 3 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|