Basic information
Number
N 805
Type
Որոշում
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (28.06.2001-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1998.12.22/31(64)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
16.12.1998
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
16.12.1998
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
16.12.1998
Effective date
16.12.1998

040.0805.16.12.98

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16 դեկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 դեկտեմբերի 1998 թվականի N 805
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 349 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. (կետն ուժը կորցրել է 28.06.01 N 568)

1.2. «Արթիկ-տուֆ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել նշված ընկերության գլխամասային ձեռնարկության տարածքում գտնվող հանրակացարանի անավարտ շինարարության շենքը (557,3 հազ. դրամ գնահատված մեծությամբ) մարզադաշտը ( 1331 հազ. դրամ գնահատված մեծությամբ) և դրանք անհատույց օտարել Արթիկի քաղաքային համայնքին:

Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` երկամսյա ժամկետում Արթիկի քաղաքային համայնքի հետ կնքել օտարման պայմանագիր:

1.3. (կետն ուժը կորցրել է 28.06.01 N 568)

1.4. (կետն ուժը կորցրել է 28.06.01 N 568)

1.5. (կետն ուժը կորցրել է 28.06.01 N 568)

1.6. (կետն ուժը կորցրել է 28.06.01 N 568)

1.7. (կետն ուժը կորցրել է 28.06.01 N 568)

1.8. (կետն ուժը կորցրել է 28.06.01 N 568)

1.9. (կետն ուժը կորցրել է 28.06.01 N 568)

1.10. (կետն ուժը կորցրել է 28.06.01 N 568)

1.11. (կետն ուժը կորցրել է 28.06.01 N 568)

1.12. (կետն ուժը կորցրել է 28.06.01 N 568)

1.13. (կետն ուժը կորցրել է 28.06.01 N 568)

1.14. (կետն ուժը կորցրել է 28.06.01 N 568)

1.15. (կետն ուժը կորցրել է 28.06.01 N 568)

1.16. (կետն ուժը կորցրել է 28.06.01 N 568)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության և այլ երկրների ֆոնդային բորսաներում պետական բաժնետոմսերի վաճառքի միջոցով մասնավորեցվող բաժնետիրական ընկերությունների ցանկը հաստատելու մասին» N 349 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ֆոնդային բորսաներում պետական գույքը նոր բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով մասնավորեցվող բաժնետիրական ընկերությունների ցանկը հաստատելու մասին».

բ) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հաստատել ֆոնդային բորսաներում պետական գույքը նոր բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով մասնավորեցվող բաժնետիրական ընկերությունների ցանկը (կցվում է)».

գ) որոշմամբ հաստատված ցանկի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ֆոնդային բորսաներում պետական գույքը նոր բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով մասնավորեցվող բաժնետիրական ընկերությունների»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի դեկտեմբերի 16-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Change History
Changing Act Corresponding incorporation
28.06.2001, N 568 28.06.2001, N 805
Changed acts
Changing Act Corresponding incorporation