«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 նոյեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2003 թվականի N 1416-Ն
«ԱՄԱՍԻԱՅԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ԱՄԱՍԻԱՅԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 19-րդ հոդվածներն ու 68-րդ հոդվածի 7-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ամասիայի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը և «Ամասիայի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել միաձուլման ձևով՝ ստեղծելով «Ամասիայի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:
2. Սահմանել «Ամասիայի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ 51970291 դրամ:
3. «Ամասիայի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին:
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին՝ 2-ամսյա ժամկետում ապահովել «Ամասիայի հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության և «Ամասիայի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության՝ միաձուլման ձևով վերակազմակերպման աշխատանքների կատարումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|