Basic information
Number
N 181-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (29.11.2010-11.04.2015)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 2010.11.19/27(379).1 Հոդ.351.5
Enactment organisation
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Enactment date
20.10.2010
Signing organisation
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Signing date
20.10.2010
Effective date
29.11.2010
Interrupt date
05.03.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 նոյեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 32010413

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ


 ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

20 հոկտեմբերի 2010 թ.

N 181-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՓԱՐՏ-147-Ի, «ՎԿԱՅԱԳՐՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄ» ՓԱՐՏ-66-Ի, ՄԻԱՑՅԱԼ ԱՎԻԱՑԻՈՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԻ ՎԿԱՅԱԳՐՈՒՄ. ԻՆՔՆԱԹԻՌ» ՋԱՌ ՖՍԼ 1, «ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԻ ՎԿԱՅԱԳՐՈՒՄ. ՈՒՂՂԱԹԻՌ» ՋԱՌ ՖՍԼ 2, «ԲՈՐՏԻՆԺԵՆԵՐՆԵՐԻ ՎԿԱՅԱԳՐՈՒՄ» ՋԱՌ ՖՍԼ 4 ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1.1 մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 19.11.2009թ. N 1318-Ա որոշման.

 

Հրամայում եմ`

 

 1. Ընդունել և 2011 թվականի մարտի 1-ից անգլերեն լեզվով կիրառել Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության (EASA) «Հաստատված տեխսպասարկման ուսուցում և քննություններ» ՓԱՐՏ-147-ը (PART-147), «Վկայագրող տեխնիկական սպասարկման անձնակազմ» ՓԱՐՏ-66-ը (PART-66), Միացյալ ավիացիոն իշխանությունների «Թռիչքային անձնակազմերի վկայագրում. Ինքնաթիռ» ՋԱՌ ՖՍԼ 1-ը (JAR FCL 1), «Թռիչքային անձնակազմերի վկայագրում. Ուղղաթիռ» ՋԱՌ ՖՍԼ 2-ով (JAR FCL 2), «Բորտինժեներների վկայագրում» ՋԱՌ ՖՍԼ 4-ը (JAR FCL 4) ՝ համաձայն հավելված N 1-ի, հավելված N 2-ի, հավելված N 3-ի, հավելված N 4-ի և հավելված N 5-ի:

2. Սույն հրամանն ուժի մեջ մտնելու պահից ուսումնական հաստատություններին մինչև 2011 թվականի մարտի 1-ը քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների սահմանված պահանջներին համապատասխանության վկայական է տրվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններին քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների սահմանված պահանջներին համապատասխանության վկայականների տրման կարգը հաստատելու մասին» N 79-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններին քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների սահմանված պահանջներին համապատասխանության վկայականների տրման կարգը»-ին կամ սույն հրամանի 1-ին կետում նշված փաստաթղթերին համապատասխան՝ ելնելով հայտատուի հայտից:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններին քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների սահմանված պահանջներին համապատասխանության վկայականների տրման կառգը հաստատելու մասին» N 79-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններին քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների սահմանված պահանջներին համապատասխանության վկայականների տրման կարգը»-ին համապատասխան մինչև 2011 թվականի մարտի 1-ը ուսումնական հաստատություններին քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների սահմանված պահանջներին համապատասխանության վկայական ստացած կազմակերպությունների վկայականները գործում են մինչև դրանցում նշված ժամկետը:

4. Սույն հրամանն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Գլխավոր վարչության պետ

Ա. Մովսեսյան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարությանն առընթեր
 քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2010 թվականի հոկտեմբերի 20-ի
N 181-Ն հրամանի

 

Հավելված N 2

ՀՀ կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2010 թվականի հոկտեմբերի 20-ի

N 181-ն հրամանի

 

Հավելված N 3

ՀՀ կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2010 թվականի հոկտեմբերի 20-ի

N 181-Ն հրամանի

 

Հավելված N 4

ՀՀ կառավարությանն առընթեր

քաղաքացիական ավիացիայի

գլխավոր վարչության պետի

2010 թվականի հոկտեմբերի 20-ի

N 181-Ն հրամանի

 

Հավելված N 5
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2010 թվականի հոկտեմբերի 20-ի
N 181-Ն հրամանի

Changed acts
Changing Act Corresponding incorporation