Գլխավոր տեղեկություն
Համար
N 1929-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.02.2004-08.04.2004)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.02.25/11(310) Հոդ.206
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.12.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.01.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.02.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

4 փետրվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2003 թվականի N 1929-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 838, 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 955-Ա ՈՒ 1047-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 104588 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Աշտարակի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմակերպելով «Աշտարակի ճանապարհների շահագործում և շինարարություն» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. Սահմանել «Աշտարակի ճանապարհների շահագործում և շինարարություն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ 69271 հազ. դրամ, որը համապատասխանում է 69271 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.3. Սահմանել «Աշտարակի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 69271 հազ. դրամ:

1.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 34636 հազ. դրամ:

1.5. «Աշտարակի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 35317 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 6485 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 6186 հազ. դրամ,

կարճաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների գծով՝ 7179 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 11874 հազ. դրամ,

հիմնադիրներին (մասնակիցներին) կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 164 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 2983 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով՝ 446 հազ. դրամ:

1.6. «Աշտարակի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

1.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

1.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 195589 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Կիրառական քիմիայի ինստիտուտ «Արիակ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմակերպելով «Կիրառական քիմիայի ինստիտուտ «Արիակ» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. Սահմանել «Կիրառական քիմիայի ինստիտուտ «Արիակ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ 34189 հազ. դրամ, որը համապատասխանում է 34189 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Սահմանել «Կիրառական քիմիայի ինստիտուտ «Արիակ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 34189 հազ. դրամ:

2.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 34189 հազ. դրամ:

2.5. «Կիրառական քիմիայի ինստիտուտ «Արիակ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 161400 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 6350 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 58946 հազ. դրամ,

կարճաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների գծով՝ 9837 հազ. դրամ,

երկարաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների գծով՝ կարճաժամկետ մաս՝ 21285 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 36867 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 17341 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով՝ 10774 հազ. դրամ:

2.6. «Կիրառական քիմիայի ինստիտուտ «Արիակ» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

դ) «Կիրառական քիմիայի ինստիտուտ «Արիակ» փակ բաժնետիրական ընկերությունում գտնվող տեխնիկական արխիվի փաստաթղթերը համարվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը, որոնք ժամանակավորապես (մեկ տարի ժամկետով) պահպանվելու են «Կիրառական քիմիայի ինստիտուտ «Արիակ» փակ բաժնետիրական ընկերության կողմից զբաղեցված տարածքներում:

2.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

2.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

2.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 28223 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գավառի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «Գավառտրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ):

3.2. Սահմանել «Գավառի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 24734 հազ. դրամ:

3.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 3710 հազ. դրամ:

3.4. «Գավառի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 3489 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 1165 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 954 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 1370 հազ. դրամ:

3.5. «Գավառի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

3.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.7. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 60817 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Քիմռեակտիվների առևտրաարտադրական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Մառլեն Կարապետյանին (անձնագիր՝ A 74580410, տրված՝ CA 91606-ի կողմից) (այսուհետ՝ գնորդ):

4.2. Սահմանել «Քիմռեակտիվների առևտրաարտադրական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 49473 հազ. դրամ:

4.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը՝ 12368 հազ. դրամ:

4.4. «Քիմռեակտիվների առևտրաարտադրական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 11344 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 3651 հազ. դրամ,
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 4620 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 1885 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով՝ 1188 հազ. դրամ:

4.5. «Քիմռեակտիվների առևտրաարտադրական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

4.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ՝

ա) գնորդը պարտավորվում է՝

տարվա ընթացքում կատարել 10,0 մլն դրամի չափով ներդրում, այդ թվում՝

1-ին տարում՝ 40 տոկոսի չափով,

2-րդ տարում՝ 60 տոկոսի չափով,

2 տարվա ընթացքում ստեղծել 120 աշխատատեղ,

ընկերության պարտավորությունները մարել 30 բանկային օրվա ընթացքում.

բ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.7. Վճարումները կատարել 6-ամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 67300 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հրազդանի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ վերակազմակերպելով «Հրազդանի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» փակ բաժնետիրական ընկերության:

5.2. Սահմանել «Հրազդանի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ 63683 հազ. դրամ, որը համապատասխանում է 63683 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.3. Սահմանել «Հրազդանի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը՝ 63683 հազ. դրամ:

5.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը՝ 63683 հազ. դրամ:

5.5. «Հրազդանի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 3617 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 148 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 852 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով՝ 216 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 450 հազ. դրամ,

այլ ոչ ընթացիկ պարտավորությունների գծով՝ 835 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով՝ 1116 հազ. դրամ:

5.6. «Հրազդանի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

5.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

5.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

5.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

5.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. 78120 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 68545 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Սևանի ձկնաբուծական գործարան» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով:

6.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող 33,993 տոկոս բաժնետոմսերի անվանական արժեքը կազմում է 26555 հազ. դրամ, որը համապատասխանում է 5311 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

6.3. Սահմանել մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը՝ 500 դրամ:

6.4. «Սևանի ձկնաբուծական գործարան» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 2871 հազ. դրամ, այդ թվում՝

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով՝ 2039 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 672 հազ. դրամ,

այլ կրեդիտորական պարտքերի գծով՝ 150 հազ. դրամ:

6.5. «Սևանի ձկնաբուծական գործարան» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

6.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման մասին տեղեկագիրը հրապարակել մամուլում:

6.7. Աճուրդն իրականացնել «Սևանի ձկնաբուծական գործարան» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի N 499 որոշմամբ հաստատված կարգի համաձայն:

6.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. 30970 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 82947 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Գեղամա» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով:

7.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող 33,968 տոկոս բաժնետոմսերի անվանական արժեքը կազմում է 10520 հազ. դրամ, որը համապատասխանում է 1052 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

7.3. Սահմանել մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը՝ 1000 դրամ:

7.4. «Գեղամա» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 152 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 133 հազ. դրամ,
սոցիալական ապահովագրության գծով՝ 1 հազ. դրամ,

այլ կրեդիտորական պարտքերի գծով՝ 18 հազ. դրամ:

7.5. «Գեղամա» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի: «Լինսի» հիմնադրամի նկատմամբ 2003 թվականի նոյեմբերի 7-ի դրությամբ ընկերության պարտավորությունները կազմում են 56932,1 հազ. դրամ:

7.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման մասին տեղեկագիրը հրապարակել մամուլում:

7.7. Աճուրդն իրականացնել «Գեղամա» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի N 499 որոշմամբ հաստատված կարգի համաձայն:

7.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. 34950 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 125785 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Վարդենիսի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել հոլանդական աճուրդով:

8.2. Հոլանդական աճուրդով մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող 33,991 տոկոս բաժնետոմսերի անվանական արժեքը կազմում է 11880 հազ. դրամ, որը համապատասխանում է 1188 բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

8.3. Սահմանել հոլանդական աճուրդով վաճառքի ենթակա մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը՝ 9000 դրամ:

8.4. Սահմանել հոլանդական աճուրդով վաճառքի ենթակա մեկ բաժնետոմսի վաճառքի նվազագույն գինը՝ մեկնարկային գնի 10 տոկոսի չափով:

8.5. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Վարդենիսի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 4431 հազ. դրամ, այդ թվում՝

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով՝ 202 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով՝ 122 հազ. դրամ,

այլ կրեդիտորական պարտքերի գծով՝ 4103 հազ. դրամ

մասնակիցներին (հիմնադիրներին) կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի գծով՝ 4 հազ. դրամ:

8.6. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Վարդենիսի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

8.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման մասին տեղեկագիրը հրապարակել մամուլում:

8.8. Հոլանդական աճուրդն իրականացնել «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Վարդենիսի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի N 499 որոշմամբ հաստատված կարգի համաձայն:

8.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 31-ի N 946-Ա որոշմամբ «Շիրառսպաս» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված «փոքր» օբյեկտների գնահատման համար սահմանված կարգով 3151000 դրամ գնահատված՝ Գյումրու Մուսայելյան փողոցի N 6/35 հասցեում գտնվող 96,51 քառ. մետր տարածք զբաղեցնող N 19 խանութը (ծածկագիր՝ 74307) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Մարտիրոս Սիմոնյանին (անձնագիր՝ AB 0281224, հասցեն՝ քաղ. Գյումրի, Ղուկասյան 97) (այսուհետ՝ գնորդ):

9.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող գույքի գինը՝ 787750 դրամ:

9.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝

ա) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10.1. «Փոքր» օբյեկտների գնահատման համար սահմանված կարգով 21114603 դրամ գնահատված՝ Երևանի Շահումյան 10-րդ փողոցի N 16 հասցեում գտնվող 438,1 քառ. մետր տարածք զբաղեցնող՝ մասսայական սննդի N 5 դուստր ձեռնարկության գրասենյակը (ծածկագիր՝ 77392) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Արաքսյա Մկրտչյանին (անձնագիր՝ AC 0621146, տրված՝ 008-ի կողմից, հասցեն՝ քաղ. Երևան, Շահումյան 16-րդ փողոց, N 8) (այսուհետ՝ գնորդ):

10.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող գույքի գինը՝ 791800 դրամ:

10.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է՝

ա) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 8-ի «Սապֆիր» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին» N 838 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
որոշման

1.1-ին կետը «շենքը» բառից հետո լրացնել «համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը» բառերով:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի «Հրազդանմաշ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին» N 955-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշման 1.6-րդ կետի «ա» ենթակետում «եռամսյա» բառը փոխարինել «վեցամսյա» բառով:

13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1047-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝

որոշման 5.1-ին կետը «(այսուհետ՝ գնորդ)» բառերից հետո լրացնել «համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը» բառերով:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2004 թ. հունվարի 26

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.03.2004, N 344-Ն 08.04.2004, N 1929-Ն
11.03.2004, N 295-Ն 08.04.2004, N 1929-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան