«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
4 փետրվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 2004 թվականի N 44-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 432 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» N 432 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված ծրագրի «Սպասվելիք իրավիճակ» բաժնի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Վանաձորի ուռուցքաբանական դիսպանսերի շենքն ազատել և ծառայությունը տեղափոխել «Վանաձորի N 3 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության շենք»:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` 2-ամսյա ժամկետում ապահովել Վանաձորի ուռուցքաբանական դիսպանսերի ծառայությունը «Վանաձորի N 3 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության շենք տեղափոխելու հետ կապված աշխատանքների կատարումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|