Գլխավոր տեղեկություն
Համար
N 231-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.03.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.03.24/16(315) Հոդ.410
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.02.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.03.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.03.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 փետրվարի 2004 թվականի N 231-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 644-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 408-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերը.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 472-Ն որոշումը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեում վերաբաշխումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 820-Ն որոշումը.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեում վերաբաշխում ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն և մայիսի 2-ի N 475-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 969-Ն որոշումը.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1187-Ն որոշման 1-ին և 2րդ կետերը։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Գումար հատկացնելու մասին» N 644-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը` որոշման տեքստում «Այլ ներքին տրանսֆերտներ» բառերը փոխարինել «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ» բառերով:

3. «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 14 խմբի 06 ենթախմբի «02. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ՝ չկանխատեսված ծախսերի համար» ծախսային ծրագրով նախատեսված հատկացումները պակասեցնել 500,0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 խմբի 03 ենթախմբի «02. Կրթական օբյեկտների հիմնանորոգում» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին նախատեսված հատկացումների գումարը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. մարտի 5
Երևան