Basic information
Number
N 383
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (03.10.1997-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.11.23/72(444) ՀՀՊՏ 23.09.97./21
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
16.09.1997
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
16.09.1997
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
16.09.1997
Effective date
03.10.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
16 սեպտեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 սեպտեմբերի 1997 թվականի N 383
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 226 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 16-ի «Իսկական զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիների կատեգորիաների մասին» N 226 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման վերնագրում, 1-ին կետում և որոշմամբ հաստատված ցանկի վերնագրում «իսկական» բառը փոխարինել «ժամկետային» բառով.

բ) որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Այն հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի դպրոցների բարձրագույն կրթությամբ ուսուցիչները, որոնց ցանկը սահմանում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը»:

«4. Այն զորակոչիկը, որի հարազատ հայրը կամ եղբայրը զոհվել է զինված ուժերում ծառայելիս, և որն ընտանիքի միակ արու զավակն է».

գ) ուժը կորցրած ճանաչել ցանկի 1-ին և 3-րդ կետերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան