Գլխավոր տեղեկություն
Համար
N 1239-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.11.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.10.22/52(287) Հոդ.986
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.10.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.10.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հոկտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 հոկտեմբերի 2003 թվականի N 1239-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՄՈՒՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արամուսի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերից 1545.9 հեկտարը, որից 105.7 հեկտար վարելահող, 706.0 հեկտար արոտ, 734.2 հեկտար այլ հողեր, փոխադրել գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 15 հեկտար վարելահող և 10 հեկտար այլ հողեր՝ օտարելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հոկտեմբերի 2
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հոկտեմբերի 2-ի N 1239-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո  Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՄՈՒՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արամուսի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա՝ պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը եվ նպատակները

 

Տարե-
թիվը
Հողերի կատեգորիան
(նպատակային
նշանակությունը)
Պայմա-
նական նշանը
Ընդա-
մենը
այդ թվում՝
վարե-
լահող
բազմամյա տնկարկ-
ներ
խոտ-
հարք
արոտ այլ հողեր
2003 թ. Գյուղատնտեսական նշանակության Գ 25.0 15.0       10.0
Բնակավայրերի, այդ թվում՝
հասարակական կառուցապատման
Բ            
Հ            
Արդյունաբերության և ընդերքօգտագործման Ա             
Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների Կ            
Ջրային հողեր Ջ            
Հատուկ նշանակության հողեր ՀՆ            
 

Ընդամենը

  25.0 15.0       10.0