Գլխավոր տեղեկություն
Համար
N 1185-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.10.15/51(286) Հոդ.948
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.09.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.09.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.09.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 սեպտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 սեպտեմբերի 2003 թվականի N 1185-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 710 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի «Արարատի մարզի Դաշտավանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման հաստատելու մասին» N 710 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դաշտավանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում գյուղատնտեսական նշանակության հողերից փոխադրել՝

ա) 3.0 հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա` որպես տնամերձ աճուրդով օտարելու համար.

բ) 2.0 հեկտար վարելահողը՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` մարզադաշտ կառուցելու համար՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. սեպտեմբերի 22
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
սեպտեմբերի 11-ի N 1185-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԴԱՇՏԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դաշտավանի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը եվ նպատակները

 

Տարե-
թիվը
Հողերի կատեգորիան
(նպատակային
նշանակությունը)
Պայմա-
նական նշանը
Ընդա-
մենը
այդ թվում՝
վարե-
լահող
բազմամյա տնկարկներ խոտ-
հարք
արոտ թփուտ անօգ-
տագոր-
ծելի
2003 թ. Գյուղատնտեսական
նշանակության
Գ              
Բնակավայրերի, այդ
թվում՝ հասարակական
կառուցապատման
Բ 3,0 3,0          
Հ              
Արդյունաբերության և
ընդերքօգտագործման
Ա              
Հատուկ պահպանվող
տարածքներ
Պ 2,0 2,0          
          Ընդամենը   5,0 5,0