Գլխավոր տեղեկություն
Համար
N 1182-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.2003-09.10.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.10.15/51(286) Հոդ.945
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.08.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.09.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.09.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 սեպտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 օգոստոսի 2003 թվականի N 1182-Ն

ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԳԵՐԽՈՆԱՎ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ջրհավաք ավազաններում և գերխոնավ տարածքներում ջրային ռեսուրսների վրա ազդեցությունների հսկողության կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. սեպտեմբերի 22
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
օգոստոսի 14-ի N 1182-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԳԵՐԽՈՆԱՎ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են ջրհավաք ավազաններում և գերխոնավ տարածքներում ջրային ռեսուրսների վրա ազդեցությունների հսկողություն իրականացնող իրավասու մարմինները, և կանոնակարգվում է դրանց գործունեությունը:

2. Ջրհավաք ավազաններում և գերխոնավ տարածքներում ջրային ռեսուրսների վրա ազդեցությունների՝ օրենքով սահմանված կարգով և դեպքերում հսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները` իրենց իրավասությունների սահմաններում:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը կազմակերպում է ջրհավաք ավազաններում և գերխոնավ տարածքներում սանիտարահամաճարակային չափորոշիչների, սանիտարական նորմերի, վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ ու հակահամաճարակային միջոցառումներ։

Եթե հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ գերազանցվել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները, ապա Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը 24 ժամվա ընթացքում համապատասխան տվյալներ է տրամադրում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, իր համապատասխան ստորաբաժանումներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ այդ իրավիճակների համար համապատասխան կազմակերպչական և օրենքով սահմանված կարգով ու դեպքերում հսկողական աշխատանքներ իրականացնելու նպատակով:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ իրականացնում է տարածաշրջանային կարևորություն ունեցող ջրհավաք ավազանների և գերխոնավ տարածքների գյուղատնտեսական նշանակության հողատեսքերն աղակալումից, ալկալիացումից, ճահճացումից, աղտոտումից և էրոզիայից պահպանելու նկատմամբ հսկողություն, ոռոգման, դրենաժային և գրունտային ջրերի քիմիական հետազոտություններ` դրանք ոռոգման նպատակով օգտագործելու պիտանիության, հողատեսքերում աղակալում ու ալկալիացում առաջացնելու վտանգավորության պարզաբանման նպատակով և յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ՝ մինչև հաջորդ ամսվա 15-ը, իրականացված գործունեության մասին, օրենքով սահմանված կարգով և դեպքերում, ամփոփ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունն իրականացնում է բնական աղետների` փլուզումների, հեղեղումների, երկրաշարժերի, էկոլոգիական աղետների, երաշտի վտանգի գնահատման ու կանխատեսման նկատմամբ հսկողություն և արդյունքները ներկայացնում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն:

6. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունն օրենքով սահմանված կարգով և դեպքերում իրականացնում է հսկողություն ջրային ռեսուրսների (մակերևութային և ստորերկրյա) որակական ու քանակական ցուցանիշների, հոսքի ձևավորման գոտու, բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների և դրանց աճելավայրերի ու ապրելավայրերի, հատուկ պահպանվող տարածքների ջրային ռեսուրսների վրա բնական և մարդածին գործոնների ազդեցության գնահատման նկատմամբ, ինչպես նաև համակարգում ու ամփոփում է իր և շահագրգիռ մարմինների կողմից ստացված տվյալները` Ջրի ազգային ծրագրում ընդգրկելու, ինչպես նաև ռազմավարության հետագա փուլերի մշակման և հետագա հսկողություն իրականացնելու համար:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան