«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 սեպտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2003 թվականի N 1113-Ն
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ջրային կառույցների» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 454632000 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն հավելվածի, և այն հանձնել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Երևանի քաղաքապետարանի:
2. Երևանի քաղաքապետին`
ա) սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի և գույքի օտարման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվազեցնել «Ջրային կառույցների» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը.
բ) 30-օրյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարումը` ըստ անհրաժեշտության ճշգրտելով համապատասխան շենքերի, շինությունների զբաղեցրած հողամասերի սահմանները:
3. Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևան քաղաքի ջրային կառույցներն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ջրային կառույցների» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ՋՐԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ
N/N ը/կ | Գույքի անվանումը | Քանակը | Հաշվեկշռային արժեքը |
1. | Գունաերաժշտական շատրվաններ Հանրապետության հրապարակում | 4579300 | |
2. | Շատրվաններ մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանում | 8664900 | |
3. | Շատրվաններ` 2750-ամյակի անվան և Շահումյանի արձանի մոտ | 4965400 | |
4. | Ջրավազան «Կարապի լիճ» | 2243100 | |
5. | Ջրավազան Օղակաձև զբոսայգու 1-ին հատվածում «Նաիրի» կ/թ մոտ | 595000 | |
6. | Շատրվաններ Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածում (Կամերային երաժշտության տան մոտ) | 2225300 | |
7. | Շատրվաններ Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում (Անասնաբուժական ինստիտուտի մոտ) | 528100 | |
8. | Խճանկարային ջրավազան Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում (Նալբանդյանի արձանի մոտ) | 462500 | |
9. | Մեծ գեղարվեստական շատրվան Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում | 3703200 | |
10. | Ջրավազան` Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում (Ֆիզկուլտ ինստիտուտի մոտ) | 333000 | |
11. | N 3 ջրավազան Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում | 5532100 | |
12. | N 4 ջրավազան Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում | 6467300 | |
13. | N 5 ջրավազան Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում | 6231400 | |
14. | Թասաձև ջրավազաններ Պետկրկեսի մոտ | 539400 | |
15. | Շատրվաններ Մարզահամերգային համալիրի մոտ | 5447000 | |
16. | Շատրվաններ «Այգեստան» գաստրոնոմի մոտ | 1452000 | |
17. | Ջրավազաններ Մյասնիկյանի արձանի մոտ և Թատերական զբոսայգում | 9290800 | |
18. | Շատրվաններ Օղակաձև զբոսայգու 2-րդ հատվածում (մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ) | 797500 | |
19. | Շատրվաններ Գլխավոր պողոտայի Նալբանդյան և Խանջյան փողոցների խաչմերուկում | 31305600 | |
20. | Շատրվաններ Գլխավոր պողոտայի Սարյան և Տեր-Գաբրիելյան փողոցների խաչմերուկում | 22766400 | |
21. | Բարաժներ Հրազդան գետի վրա | 21 հատ | 34638600 |
22. | Արհեստական լիճ Ազատության և Կոմիտաս փողոցների խաչմերուկներում | 3038000 | |
23. | Աղբյուր-հուշարձան մետրոյի «Բարեկամություն» կայարանում | 318700 | |
24. | «ՀՍՀ» 50-ամյակի բարեկամության անվան աղբյուր-հուշարձան | 1174900 | |
25. | Ջրավազան Սասունցի Դավթի արձանի մոտ | 1743700 | |
26. | Հեղեղապաշտպան կառույց Էրեբունիում | 10853600 | |
27. | Շատրվաններ Տիգրան Մեծի փող. 53 շենքի մոտ | 420700 | |
28. | Երևանյան ջրավազան | 45470400 | |
29. | Հեղեղակարգավորիչ` Ավան-Առինջ | 3618000 | |
30. | Արհեստական լիճ Հաղթանակի զբոսայգում | 5760000 | |
31. | Գետ Գետառ | 14500 մ | 161309100 |
32. | Գետ Ողջաբերդ | 6000 մ | 28280800 |
33. | Գետ Ջրվեժ | 5000 մ | 39876200 |
Ընդամենը | 454632000 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|