Գլխավոր տեղեկություն
Համար
N 1113-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.10.01/49(284) Հոդ.890
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.08.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.09.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.09.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 սեպտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 օգոստոսի 2003 թվականի N 1113-Ն

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ջրային կառույցների» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 454632000 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն հավելվածի, և այն հանձնել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Երևանի քաղաքապետարանի:

2. Երևանի քաղաքապետին`

ա) սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի և գույքի օտարման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվազեցնել «Ջրային կառույցների» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը.

բ) 30-օրյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարումը` ըստ անհրաժեշտության ճշգրտելով համապատասխան շենքերի, շինությունների զբաղեցրած հողամասերի սահմանները:

3. Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևան քաղաքի ջրային կառույցներն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ջրային կառույցների» պետական փակ բաժնետիրական ընկերությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. սեպտեմբերի 11
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
օգոստոսի 21-ի N 1113-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ՋՐԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ

 

N/N ը/կ Գույքի անվանումը Քանակը Հաշվեկշռային արժեքը
1. Գունաերաժշտական շատրվաններ Հանրապետության հրապարակում   4579300
2. Շատրվաններ մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանում   8664900
3. Շատրվաններ` 2750-ամյակի անվան և Շահումյանի արձանի մոտ   4965400
4. Ջրավազան «Կարապի լիճ»   2243100
5. Ջրավազան Օղակաձև զբոսայգու 1-ին հատվածում «Նաիրի» կ/թ մոտ   595000
6. Շատրվաններ Օղակաձև զբոսայգու 3-րդ հատվածում (Կամերային երաժշտության տան մոտ)   2225300
7. Շատրվաններ Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում (Անասնաբուժական ինստիտուտի մոտ)   528100
8. Խճանկարային ջրավազան Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում (Նալբանդյանի արձանի մոտ)   462500
9. Մեծ գեղարվեստական շատրվան Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում   3703200
10. Ջրավազան` Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում (Ֆիզկուլտ ինստիտուտի մոտ)   333000
11. N 3 ջրավազան Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում   5532100
12. N 4 ջրավազան Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում   6467300
13. N 5 ջրավազան Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում   6231400
14. Թասաձև ջրավազաններ Պետկրկեսի մոտ   539400
15. Շատրվաններ Մարզահամերգային համալիրի մոտ   5447000
16. Շատրվաններ «Այգեստան» գաստրոնոմի մոտ   1452000
17. Ջրավազաններ Մյասնիկյանի արձանի մոտ և Թատերական զբոսայգում   9290800
18. Շատրվաններ Օղակաձև զբոսայգու 2-րդ հատվածում (մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ)   797500
19. Շատրվաններ Գլխավոր պողոտայի Նալբանդյան և Խանջյան փողոցների խաչմերուկում   31305600
20. Շատրվաններ Գլխավոր պողոտայի Սարյան և Տեր-Գաբրիելյան փողոցների խաչմերուկում   22766400
21. Բարաժներ Հրազդան գետի վրա 21 հատ 34638600
22. Արհեստական լիճ Ազատության և Կոմիտաս փողոցների խաչմերուկներում   3038000
23. Աղբյուր-հուշարձան մետրոյի «Բարեկամություն» կայարանում   318700
24. «ՀՍՀ» 50-ամյակի բարեկամության անվան աղբյուր-հուշարձան   1174900
25. Ջրավազան Սասունցի Դավթի արձանի մոտ   1743700
26. Հեղեղապաշտպան կառույց Էրեբունիում   10853600
27. Շատրվաններ Տիգրան Մեծի փող. 53 շենքի մոտ   420700
28. Երևանյան ջրավազան   45470400
29. Հեղեղակարգավորիչ` Ավան-Առինջ   3618000
30. Արհեստական լիճ Հաղթանակի զբոսայգում   5760000
31. Գետ Գետառ 14500 մ 161309100
32. Գետ Ողջաբերդ 6000 մ 28280800
33. Գետ Ջրվեժ 5000 մ 39876200
Ընդամենը 454632000

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան