Basic information
Number
ՀՕ-6
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (23.11.1999-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 1999.11.13/28(94)
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
12.10.1999
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
04.11.1999
Effective date
23.11.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
12 հոկտեմբերի 1999 թ.

 

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 28 ՀՈԴՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28 հոդվածի 1-ին կետում «սույն հոդվածի 2-րդ և 3-րդ» բառերը փոխարինել «սույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ» բառերով:

Հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով`

«Անշարժ գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցներն օգտագործվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


Երևան
4 նոյեմբերի 1999 թ.
ՀՕ-6