Գլխավոր տեղեկություն
Համար
N 1748-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.01.2004-01.01.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.05.21/29(264) Հոդ.97
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.05.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.12.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2012

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
29 դեկտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 2003 թվականի N 1748-Ն

 

 ՄԻՆՉԵՎ «ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ ՕՏԱՐՎԱԾ (ՏՐԱՄԱԴՐՎԱԾ, ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ) ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, ինչպես նաև մինչև «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` օրենք) ուժի մեջ մտնելը հաշվառումից դուրս մնացած ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումներով օտարված (տրամադրված, ձեռք բերված) պետական սեփականության հողամասերի վերաբերյալ դիմումների և հայտերի քննարկման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

ա) մինչև օրենքն ուժի մեջ մտնելը հաշվառված են համարվում մինչև 2001 թվականի մայիսի 15-ը հաշվառված, առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման նպատակով կադաստրային քարտեզագրման արդյունքում կադաստրային քարտեզներում արտացոլված, ինչպես նաև մինչև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համակարգի ներդրումը (1998 թվականի մարտի 1-ը) տրամադրված իրավունքը հավաստող փաստաթղթերում պատշաճ ձևով արտացոլված` ինքնակամ կառուցված շենքերը, շինությունները և ինքնակամ զբաղեցված կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումներով օտարված (տրամադրված, ձեռք բերված) պետական սեփականության հողամասերը.

բ) օրենքով նախատեսված` հաշվառումից դուրս մնացած` ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումներով օտարված (տրամադրված, ձեռք բերված) պետական սեփականության հողամասերի հետագա կարգավիճակը որոշելու նպատակով քաղաքացիների, իրավաբանական անձանց կողմից դիմումների և հայտերի ներկայացման ժամկետը մինչև օրենքի գործողության ավարտն է:

3. Սույն որոշմամբ հաստատված կարգը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ համայնքների ղեկավարների կողմից ընդունված որոշումներով պետության կամ համայնքների կարիքների համար վերցվող հողամասերի սահմաններում գտնվող` ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումներով օտարված (տրամադրված, ձեռք բերված) պետական սեփականության հողամասերի վրա:

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 25-ի «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հաշվառման և պետական գրանցման մասին» N 114, 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների կամ դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացը կանոնակարգելու մասին» N 1291 որոշումները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. դեկտեմբերի 26
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 15-ի N 1748-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԻՆՉԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ը, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՆՉԵՎ «ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ ՕՏԱՐՎԱԾ (ՏՐԱՄԱԴՐՎԱԾ, ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ) ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, ինչպես նաև մինչև «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` օրենք) ուժի մեջ մտնելը հաշվառումից դուրս մնացած ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումներով օտարված (տրամադրված, ձեռք բերված) պետական սեփականության հողամասերի վերաբերյալ դիմումների և հայտերի քննարկման կարգը:

2. Մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, ինչպես նաև մինչև օրենքն ուժի մեջ մտնելը հաշվառումից դուրս մնացած ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումներով օտարված (տրամադրված, ձեռք բերված) պետական սեփականության հողամասերի նկատմամբ գույքային իրավունքների ճանաչման նպատակով քաղաքացիները կամ իրավաբանական անձինք դիմում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանում (այսուհետ` ստորաբաժանում)` ըստ անշարժ գույքի գտնվելու վայրի:

3. Դիմումի կամ հայտի հիման վրա ստորաբաժանման կողմից 5-օրյա ժամկետում իրականացվում են անշարժ գույքի չափագրման աշխատանքներ, ստացված տվյալները գրանցվում են հաշվառումից դուրս մնացած ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված հողամասերի հաշվառման մատյաններում, որից հետո կազմվում է համապատասխան հատակագիծ, որում պետք է նշված լինի հետևյալ մակագրություններից մեկը`

ա) «Գրանցված է մատյանում».

բ) «Հաշվառված է համապատասխան դրոշմակնիքներով».

գ) «Հաշվառումից դուրս է մնացած»:

Նշված հատակագիծը ներկայացվում է համապատասխան համայնքի ղեկավարին, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` համապատասխան մարզպետին, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին:

Հատակագիծը պետք է պարունակի հետևյալ տվյալները`

կառուցապատողի անունը, ազգանունը, բնակության հասցեն, հեռախոսահամարը. ինքնակամ կառուցված շենքի, շինության,

ինքնակամ զբաղեցված կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումներով օտարված (տրամադրված, ձեռք բերված) պետական սեփականության հողամասի հասցեն կամ գտնվելու վայրի ճշգրիտ նկարագրությունը.

ինքնակամ կառուցված շենքի, շինության, ինքնակամ զբաղեցված կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումներով օտարված (տրամադրված, ձեռք բերված) պետական սեփականության հողամասի օգտագործման նպատակը.

ինքնակամ կառուցված շենքի, շինության ավարտվածության աստիճանը.

կառուցապատողի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված փաստաթղթերով ունեցած (տրամադրած) և ինքնակամ զբաղեցված կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտումներով օտարված (տրամադրված, ձեռք բերված) պետական սեփականության հողամասի մակերեսը:

4. Ստորաբաժանման կողմից անշարժ գույքի համապատասխան հատակագիծն ստանալուց հետո համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս` համապատասխան մարզպետը, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը համապատասխան թաղային համայնքների միջոցով պարզում են ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների կառուցման տարեթվերը և օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում ընդունում որոշում դրանց հետագա կարգավիճակի մասին:

5. Եթե շենքերը, շինություններն ինքնակամ կառուցվել են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, ապա դիմումները մերժվում են:

6. Քաղաքացիները կամ իրավաբանական անձինք մերժումը կարող են բողոքարկել դատական կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.10.2011, N 1451-Ն 01.01.2012, N 1748-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան