Գլխավոր տեղեկություն
Համար
N 1205-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.2003-08.06.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.11.15/58(513) Հոդ.961
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.06.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.10.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.12.2015

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 հոկտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունիսի 2003 թվականի N 1205-Ն

ԱՎԱՐՏՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ ավարտված շենքերի, շինությունների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար հիմք է հանդիսանում համայնքի ղեկավարի (Երևանում՝ Երևանի քաղաքապետի) կամ մարզպետի (ըստ գույքի գտնվելու վայրի) կողմից տրված տեղեկանքն այն մասին, որ ավարտված շենքի, շինության արտաքին չափերն ու հարկայնությունը համապատասխանում են ճարտարապետահատակագծային առաջադրանքով և հաստատված նախագծով սահմանված պահանջներին։

2. Հաստատել ավարտված շենքի, շինության մասին տեղեկանքի ձևը՝ համաձայն հավելվածի։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հունիսի 30
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հունիսի 26-ի N 1205-Ն որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ավարտված շենքի, շինության մասին

 

Տրվում է _______________________________________________________

(հողամասի սեփականատիրոջ (օգտագործողի) անունը, հայրանունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը)

 

_______________________________________________________________

 

այն մասին, որ նրա կողմից ________________________________ հասցեում կառուցված

(օբյեկտի հասցեն)

 

_________________________ շենքի, շինության արտաքին չափերն ու հարկայնությունը

(օբյեկտի անվանումը)

 

համապատասխանում են ճարտարապետահատակագծային առաջադրանքով և հաստատված

նախագծով սահմանված պահանջներին։

Սույն տեղեկանքը հիմք չէ շենքի, շինության շահագործման համար։

Սույն տեղեկանքը տրվում է ներկայացնելու Հայաստանի Հանրապետության կառավարությանն

առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի __________________ տարածքային

ստորաբաժանում՝ գույքային իրավունքների պետական գրանցման համար։

 

_________________________ մարզի

 

____________________ համայնքի

 

ղեկավար (մարզպետ, Երևանի քաղաքապետ)  _____________  ______________

(ստորագրությունը)         (անունը, ազգանունը)

 

Կ. Տ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան