Գլխավոր տեղեկություն
Համար
N 1702-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.01.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.05.21/29(264) Հոդ.69
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.12.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.12.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
27 դեկտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 դեկտեմբերի 2003 թվականի N 1702-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 656-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 184-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 656-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
մայիսի 29-ի N 656-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

NN 
ը/կ

Ֆինանսավորվող ծրագրերի անվանումները

Տարի

1

2

3

1.

Ա. Խաչատրյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ իրականացնող կազմակերպությունների սուբսիդավորում

92267.0

2.

Գ. Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ստեղծման 1000-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ իրականացնող կազմակերպությունների սուբսիդավորում 23400.0

3.

Մշակութային միջոցառումներ իրականացնող կազմակերպությունների սուբսիդավորում 110815.4
 

Ընդամենը

226482.4
»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. դեկտեմբերի 24
ք. Երևան