Գլխավոր տեղեկություն
Համար
N 1055-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.09.2003-11.02.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.09.10/46(281) Հոդ.845
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.08.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.08.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.08.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.07.2014

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 օգոստոսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 օգոստոսի 2003 թվականի N 1055-Ն

ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 6-րդ հոդվածի առաջին մասի 10-րդ կետին և 19-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցման և հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. օգոստոսի 27
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
օգոստոսի 21-ի N 1055-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական անձանց (այդ թվում՝ օտարերկրյա) և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այսուհետ՝ ընդերքօգտագործողներ) կողմից կատարվող ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցման և հաշվառման գործընթացը:

2. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցումն ու հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն):

3. Նախարարությունը 10-օրյա ժամկետում կատարում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցում, ըստ ձևերի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերի առկայության դեպքում:

4. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները գրանցվում են գրանցամատյանում, և ընդերքօգտագործողին տրամադրվում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցման մասին տեղեկանք՝ համաձայն ձևի:

5. Ընդերքօգտագործողներն ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքների մասին ամփոփ տեղեկատվությունը (հաշվետվություն) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում են նախարարություն՝ հաշվառման:

6. Նախարարությունն ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները կատարելու համար ընդերքօգտագործողին տրամադրում է տեղեկատվություն տվյալ տեղամասի ուսումնասիրվածության աստիճանի մասին:

7. Ընդերքի տեղամասի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական գրանցումը կատարվում է մեկ անգամ:

8. Ընդերքօգտագործողի կազմակերպաիրավական կարգավիճակի, երկրաբանական ուսումնասիրության ձևի և կատարվող աշխատանքների ծրագրի փոփոխությունների դեպքում, ընդերքօգտագործողի դիմումի հիման վրա, աշխատանքը վերագրանցվում է:

9. Ընդերքօգտագործողների՝ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների մասին հաշվետվությունների յուրաքանչյուր հատորի տիտղոսաթերթի վրա պետք է նշված լինի պետական գրանցման համարը:

10. Նախարարությունը կատարված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնող անձանց տալիս է տեղեկանք-ծանուցագրեր հաշվետվության ընդունման մասին:

11. Պետական գրանցումից հետո կատարված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքները ենթակա են հաշվառման՝ գրանցամատյանում:

12. Հաշվառման վերցված փաստաթղթերը երկրաբանական ֆոնդում պահպանվում են անժամկետ:

13. Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները գրանցվում ու նյութերը հաշվառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԸՆԴԵՐՔԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

N ____________

 

Նախարարությունը ___________  

 Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ, որոնք ներառված են

_______________________________________ 200 թ.

(ընդերքօգտագործողի հայտը և դիմելու օրը, ամիսը, տարեթիվը)

Կազմակերպությունը (քաղաքացի) _________

(լրիվ անվանումը, անունը, ազգանունը) 

Ելից համարը ___ ____ __________ 200  թ.  

 

Գտնվելու վայրը _____________________

 աշխատանքային ծրագրում հաստատված ___________որոշմամբ:

(որոշման համարը)     

 Աշխատանքները ֆինանսավորվում են_______________կողմից:

(ում կողմից է հաստատված, անունը)

Բանկի անվանումը ___________________________

(բանկի գրասենյակի անվանումը)

 

NN
ը/կ

Ընդերքի երկրաբա-
նական ուսումնա-
սիրության ձևը

Օգտա-
կար հանա-
ծոյի տեսակը

Աշխա-
տանքի օբյեկտի անվանումը (թեման)

Աշխա-
տանքների օբյեկտի տեղադրման
վայրը (մարզը, մակերեսը, աշխար-
հագրա-
կան կոորդի-
նատները)

Երկրա-
բանական առաջադ-
րանքի ֆիզիկական ծավալները

Աշխատանքների կատարման ժամկետները (եռամսյակ, տարի)

Աշխատանք-ների նախա-գծային արժեքը (հազ. դրամ)

Ծանո-
թագրու-
թյուն

սկիզ-
բը

ավար-
տը

1

2

3

4

5

6

7

8

9

10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

_________________________________________________

(երկրաբանական կազմակերպության անվանումը)

 

ղեկավար

_________________         ____________________________

(ստորագրությունը)                           (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Երկրաբանական ուսումնասիրության արդյունքները երկրաբանական ֆոնդում՝

 

1. Աշխատանքներ, որոնք նշված են 2-րդ սյունակում, գրանցված են _____________ 200 թ.

 

ըստ գրանցամատյանի              __________________________

 

2. Աշխատանքներ, որոնք նշված են 2-րդ սյունակում__________ գրանցման ենթակա չեն ___________

(նշել պատճառը)

 

3. Աշխատանքներ, որոնք նշված են 2-րդ սյունակում __________ գրանցումը մերժված է ___________

(մերժման պատճառը)

 

Հայաստանի Հանրապետության

բնապահպանության նախարարի տեղակալ   __________________  ______________________

(ստորագրությունը)             (անունը, ազգանունը)