Գլխավոր տեղեկություն
Համար
N 575-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.05.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.05.19/27(326) Հոդ.636
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.04.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.04.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.05.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան 
4 մայիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 ապրիլի 2004 թվականի N 575-Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԷՅ ՍԻ Ի ԷՅ ԵՎ ՔԱՄՓԸՆԻ ԱՐՄԻՆԻԸՆ ՅՈՒԹԻԼԻԹԻ ՍՔԱՐԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ ԿՆՔՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համայնքային զարգացման վարկային ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի ջրամատակարարման ցանցերի գոտևորման, շուրջօրյա ջրամատակարարման ապահովման աշխատանքները և «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացման միջոցառումներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնել 2000 թվականի փետրվարի 14-ին «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության և «Էյ Սի Ի Էյ և Քամփընի Արմինիըն Յութիլիթի Սքարլ» (այսուհետ` օպերատոր) ընկերության միջև կնքված Ջրամատակարարման և կոյուղու ծառայությունների մատուցման կառավարման պայմանագրի (այսուհետ` կառավարման պայմանագիր) գործողության ժամկետի` մեկ տարով` 2004 թվականի մայիսի 1-ից մինչև 2005 թվականի ապրիլի 30-ը, երկարաձգմանը:

2. Հաստատել`

ա) կառավարման պայմանագրի լրացումը` համաձայն N 1 հավելվածի.

բ) կառավարման պայմանագրի գործողության երկարաձգված ժամկետի համար նախատեսված կատարողական ցուցանիշները` համաձայն N 2 հավելվածի.

գ) կառավարման պայմանագրի գործողության երկարաձգված ժամկետի համար նախատեսված պարգևատրման չափորոշիչները` համաձայն N 3 հավելվածի:

3. Ընդունել ի գիտություն օպերատորի կողմից կառավարման պայմանագրի գործողության երկարաձգված ժամկետի համար ներկայացված աշխատակազմի աշխատողների անվանացանկը` համաձայն N 4 հավելվածի:

 4. Օպերատորի վարձատրությունը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված Համայնքային զարգացման ծրագրի 3095-AM վարկային համաձայնագրի ու Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման ծրագրի նախապատրաստման կանխավճարի Q3960 նամակ-համաձայնագրի վարկային միջոցներից:

Օպերատորի վարձատրության չափը սահմանել հաստատագրված վճար` 731,250 ԱՄՆ-ի դոլար, պարգևատրման վճարը` 375 000 ԱՄՆ-ի դոլար և`

ա) կառավարման պայմանագրի գործողության երկարաձգված ժամկետի առաջին 6 ամսվա (2004 թվականի մայիսի 1-ից մինչև 2004 թվականի հոկտեմբերի 31-ը) հաստատագրված և պարգևատրման վճարների մասհանումները կատարել Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների բարելավման վարկային ծրագրի նախապատրաստման կանխավճարի ծախսային պլանով նախատեսված 552800 ԱՄՆ-ի դոլարից, որից` հաստատագրված վճար` 366000 ԱՄՆ-ի դոլար և պարգևատրման վճար` 186,800 ԱՄՆ-ի դոլար.

բ) կառավարման պայմանագրի գործողության երկարաձգված ժամկետի հաջորդ 6 ամսվա (2004 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2005 թվականի ապրիլի 30-ը) համար հաստատագրված և պարգևատրման վճարները` 553450 ԱՄՆ-ի դոլար, որից` հաստատագրված վճար` 365250 ԱՄՆ-ի դոլարն ու պարգևատրման վճար` 188200 ԱՄՆ-ի դոլարը մասհանել Համայնքային զարգացման վարկային ծրագրի ծախսային պլանով նախատեսված մրցութային գնումների արդյունքում տնտեսված վարկային, ինչպես նաև SDR և ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքների տատանման արդյունքում ավելացված գումարների հաշվին:

5. Կառավարման պայմանագրի լրացումը կնքելու լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

 

 Ա. Մարգարյան


2004 թ. ապրիլի 29
ք. Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 14-ի N 575-Ն որոշման

 

Հաստատված է`
ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության
պետական կոմիտեի նախագահ
Ա. Անդրեասյան
____ _____ 2004 թ.

Հաստատված է`
«Էյ Սի Ի և Քամփընի Արմինիըն Յութիլիթի
Սքարլ» ընկերության նախագահ
Ա. Մանգանո
____ ______ 2004 թ.

 

Լ Ր Ա Ց ՈՒ Մ

 

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԿՈՅՈՒՂՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

 

Սույն փաստաթղթով` 2000 թվականի փետրվարի 14-ին Երևանում կնքված Ջրամատակարարման և կոյուղու ծառայությունների մատուցման կառավարման պայմանագրի (այսուհետ` պայմանագիր) կողմերը` հանձինս կողմերի լիազոր ներկայացուցիչներ Վ. Ավոյանի և Ռ. ՈՒոլքլինգի, համաձայն պայմանագրի ընդհանուր պայմանների 1.3.6-րդ կետի, համաձայնում են`

1. Պայմանագրի ընդհանուր պայմանների 2.5-րդ («Պայմանագրի երկարաձգումը») կետին համապատասխան, հիմք ընդունելով Համայնքային զարգացման ծրագրի կառավարման խորհրդի 2003 թվականի փետրվարի 7-ի և «Էյ. Յութիլիթի» համատեղ ընկերության տնօրենների խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 27-ի որոշումը, պայմանագրի ավարտման օրվանից (2004 թվականի ապրիլի 30) հետո պայմանագիրը երկարաձգել 12 ամսով:

2. Բացառությամբ պայմանագրի 5-րդ տարվան վերաբերող` ստորև նշված հոդվածների` պայմանագիրը, պայմանագրում կատարված բոլոր փոփոխությունները, կողմերի միջև ստորագրված պայմանագրին առնչվող բոլոր փաստաթղթերը` փոխհամաձայնությունների հուշագրերը, քննարկումների արձանագրությունները և այլն, ամբողջովին մնում են ուժի մեջ:

3. Պայմանագրում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

3.1. համաձայն պայմանագրի ընդհանուր պայմանների 2.2-րդ («Պայմանագրի ժամկետի ավարտը») և 2.5-րդ («Պայմանագրի երկարաձգումը») կետերի` պայմանագրի նոր ավարտման օր համարել պայմանագրի «Մեկնարկային օրվա» (2000 թվականի մայիսի 1) հինգերորդ տարեդարձի օրը` «Փակման օրը» (2005 թվականի մայիսի 1).

3.2. օպերատորը մշտապես պետք է ծառայությունները մատուցի համաձայն N 2 հավելվածի աղյուսակով նախատեսված կատարողական ցուցանիշների և, եթե կատարողականության որակի որևէ կոնկրետ ցուցանիշ նշված չէ, ապա օպերատորը պետք է ծառայությունները մատուցի համաձայն պայմանագրի N 6 հավելվածի 2.2(1)-րդ հոդվածում նշված որակի շահագործման ցուցանիշների.

3.3. կառավարման պայմանագրի հաստատագրված վճարը

ա) «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` ԵՋԿԸ) օպերատորին պետք է վճարի հաստատագրված վճար` ղեկավար անձնակազմի կողմից մատուցված ծառայությունների դիմաց (ղեկավար անձնակազմի հինգերորդ տարվա հաստատագրված գումարին համարժեք 731,250 ԱՄՆ-ի դոլար), և`

բ) օպերատորը չպետք է ներկայացնի լրացուցիչ ծախսերի կամ անձնակազմի հետ կապված այլ ծախսերի փոխհատուցման որևէ պահանջ, ինչպես նաև պետք է ընդունի, որ ղեկավար անձնակազմի հինգերորդ տարվա կառավարման հաստատագրված գումարը վերջինիս համար ԵՋԿԸ-ի կողմից օպերատորին վճարվող միակ գումարն է.

3.4. խրախուսիչ պարգևատրումը

ա) կատարողականության խրախուսիչ վճարը (հինգերորդ տարվա կատարողականության խրախուսիչ պարգևատրում) որոշվում է համաձայն պայմանագրի N 9 հավելվածի,

բ) հինգերորդ տարվա խրախուսիչ պարգևատրման չափը կորոշվի անկախ աուդիտորի կողմից.

3.5. հինգերորդ տարվա կառավարման հաստատագրված գումարի վճարումը

ա) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը օպերատորը պետք է ԵՋԿԸ-ին ներկայացնի հաշիվ-ապրանքագիր` նախորդ ամսվա ընթացքում անձնակազմի կողմից մատուցված ծառայությունների համար: Հաշիվ-ապրանքագիրը պետք է լինի անձնակազմի հաստատագրված վճարի ամսական գումարի չափով,

բ) անձնակազմի հաստատագրված ամսական գումարը պետք է համարժեք լինի 731,250 ԱՄՆ-ի դոլարի` 12-ի հարաբերությանը,

գ) ԵՋԿԸ-ն յուրաքանչյուր հաշիվ-ապրանքագրի դիմաց պետք է վճարի ԱՄՆ-ի դոլարով` այն ներկայացվելուց հետո 60 օրվա ընթացքում, բացի այն չափից, որը թույլատրվում է ԵՋԿԸ-ին, և վերջինս որոշում է անձնակազմի հաստատագրված վճարը նվազեցնել որոշակի մասով` համաձայն պայմանագրի,

դ) օպերատորը պետք է ապահովի անձնակազմի համար օպերատորի փաստացի ծախսերը պարզորեն արտահայտող լիարժեք տեղեկատվությունը: Այս ծախսերի մասին ամբողջ տեղեկատվությունը պետք է տրամադրվի ԵՋԿԸ-ին` ԵՋԿԸ-ի խնդրանքի դեպքում` բացառությամբ ստորև ներկայացվող տվյալների, որոնք առևտրային տեսանկյունից համարվում են ոչ նպատակահարմար`

մանրամասն տեղեկատվություն տեղացի և օտարերկրացի աշխատողների աշխատավարձերի և պայմանագրերի մասին,

մանրամասն տեղեկատվություն տեղացի և օտարերկրացի խորհրդատուներին վճարվող գումարների և պայմանագրերի մասին.

3.6. հինգերորդ տարվա կատարողականության համար խրախուսիչ պարգևատրման վճարումը

ա) օպերատորը հինգերորդ պայմանագրային տարվա ավարտից հետո 30 օրվա ընթացքում ԵՋԿԸ-ին պետք է ներկայացնի հինգերորդ պայմանագրային տարվա համար կատարողականության խրախուսիչ պարգևատրման իր հաշվարկները, որոնք պետք է կատարվեն պայմանագրի N 9 հավելվածի համաձայն,

բ) համաձայն պայմանագրի ընդհանուր պայմանների 6.3.2(2)-րդ կետի` օպերատորի կողմից ԵՋԿԸ-ին հաշվարկները ներկայացվելուց հետո 45 օրվա ընթացքում ԵՋԿԸ-ն պետք է օպերատորին տեղեկացնի հաշվարկների վերաբերյալ իր համաձայնության կամ անհամաձայնության մասին` հիմնվելով աուդիտորի անկախ ստուգման արդյունքում ներկայացված առաջարկությունների և դրանք հաստատող նամակի վրա,

գ) եթե ԵՋԿԸ-ն չի համաձայնում օպերատորի հաշվարկներին կամ չի պատասխանում պայմանագրի ընդհանուր պայմանների 6.3.2(3)-րդ կետով սահմանված ժամկետում, ապա ցանկացած կողմ հարցի լուծման համար կարող է կրկին դիմել անկախ աուդիտորին,

դ) անկախ աուդիտորը պետք է`

ավարտի հաշվարկների համապարփակ վերանայումը,

հանդիպի կողմերին` առանձին-առանձին կամ համատեղ` նախքան վերջնական որոշում ընդունելը.

3.7. օպերատորի պարտավորությունները

1) Օպերատորը պարտավորվում է փոխհատուցել սույն պայմանագրի դրույթների համաձայն ծառայությունների մատուցման և իր պարտականությունների թերի կատարման արդյունքում ԵՋԿԸ-ին, իշխանություններին կամ որևէ երրորդ կողմի հասցված վնասը` բացառությամբ հետևյալ դեպքերի`

ա) օպերատորը որևէ պատասխանատվություն չի կրում այն վնասի համար, որը հասցվել է ստորև ներկայացված անձանց գործողությունների, անփութության, բացթողումների և այլ թերացումների արդյունքում`

(I) օպերատոր,

(II) ղեկավար անձնակազմ,

(III) ենթակապալառուներ,

(IV) օպերատորի և ենթակապալառուների աշխատողներ.

բ) օպերատորը որևէ պատասխանատվություն չի կրում այն վնասի համար, որի պատճառ են հանդիսացել իր համար անկառավարելի հանգամանքները,

գ) օպերատորը որևէ պատասխանատվություն չի կրում այն վնասի համար, որի պատճառ է հանդիսացել օբյեկտների վատ վիճակը:

2) Բացառությամբ օպերատորի կողմից հանցավոր անփութություն ցուցաբերելու կամ կանխամտածված խախտում կատարելու դեպքերի`

ա) օպերատորը պայմանագրի կամ քաղաքացիական օրենսգրքի շրջանակներում չպետք է որևէ պատասխանատվություն կրի ԵՋԿԸ-ի առջև, որևէ անուղղակի կորստի (գույքի, արտադրանքի կամ եկամուտների) կամ վնասի համար, եթե դա կապված չէ օպերատորի կողմից ԵՋԿԸ-ի լիկվիդացված կորուստների փոխհատուցման հետ.

բ) պայմանագրի կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի շրջանակներում ԵՋԿԸ-ի առջև օպերատորի պարտավորությունների գծով ընդհանուր գումարը չպետք է գերազանցի կառավարման հաստատագրված վճարի ընդհանուր գումարը: Այս պայմանը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ հարցը վերաբերում է վնասված սարքավորման փոխարինմանը կամ վերանորոգմանը, կամ օպերատորի այն պարտավորությանը, որը կապված է ԵՋԿԸ-ին պատենտային խախտումների գծով պատասխանատվությունից ազատելու հետ:

3.8. Պայմանագրի ընդհանուր պայմանների N 9 հավելվածի դրույթները

ա) հինգերորդ տարվա խրախուսիչ պարգևատրման սահմանները

1) հինգերորդ տարվա համար օպերատորին վճարվող խրախուսիչ պարգևատրումը չպետք է գերազանցի 375000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարը (հինգերորդ տարվա առավելագույն խրախուսիչ պարգևատրում).

2) որպես հինգերորդ տարվա խրախուսիչ պարգևատրում` օպերատորին վճարվելիք փաստացի գումարը պետք է սահմանվի այն չափով, որքանով օպերատորը նվաճել է հինգերորդ տարվա խրախուսիչ պարգևատրման աղյուսակում նշված կատարողականության ցուցանիշները, ինչպես նաև կիրառելով հինգերորդ տարվա խրախուսիչ պարգևատրման հաշվարկման կարգով սահմանված հաշվարկները.

3) եթե մինչև չորրորդ պայմանագրային տարվա վերջը օպերատորը չարժանանա տարեկան առավելագույն խրախուսիչ պարգևատրման, ապա պակասորդը կմնա օպերատորին` հինգերորդ պայմանագրային տարվա համար, և կավելացվի առավելագույն 375000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարը,

բ) հինգերորդ տարվա խրախուսիչ պարգևատրման գումարը

Համայնքային զարգացման ծրագրի «Ընթացիկ ներդրումների հիմնադրամը» բաղադրիչն ու Ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների բարելավման 2-րդ վարկային ծրագրի նախապատրաստման «Կանխավճարը» կներառեն 375000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումար` հինգերորդ տարվա համար օպերատորի կողմից նվաճված խրախուսիչ պարգևատրման վճարումը երաշխավորելու նպատակով.

գ) ցանկացած չափանիշի նվազագույն «վատ» կատարողականություն

Եթե հինգերորդ տարվա ընթացքում օպերատորը ցանկացած չափվող չափանիշի համար ստանում է «վատից» ցածր միավոր, ապա նման չափանիշի միավորը կհամարվի «զրո»:

3.9. Պայմանագրի ընդհանուր պայմանների N 9 հավելվածը (առդիր 1) լրացնել հետևյալ` «Գ» մասով.

 

«ՄԱՍ Գ. ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ջրամատակարարման կայունությունը պետք է չափվի ԵՋԿԸ-ի սպասարկման տարածքում 2005 թվականի ապրիլի դրությամբ անընդհատ ջրամատակարարում ստացող բաժանորդների թվի տոկոսով:

Օպերատորին կթույլատրվի գիշերվա ժամերին սահմանափակել շենքային պոմպերի աշխատանքը, որպեսզի նվազեցվեն ճնշումները շենքի ներքին ցանցերի համակարգում, որոնց վիճակը կարող է հանգեցնել կորուստների և պայթյունների»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 14-ի N 575-Ն որոշման

 

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ`

 

ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՐԱՁԳՎԱԾ ԺԱՄԿԵՏԻ ՀԱՄԱՐ

 

Հավելվածը

Ծառայության նկարագիրը

Կատարողական ցուցանիշը

5-րդ տարվա նպատակակետը

Ծանոթագրություն և աուդիտորի մեկնաբանությունները

1

2

3

4

5

ԾՀ 3.1.1.3. Ջրի որակի որոշման նպատակով նմուշառում և փորձարկում

ԾՀ 3.1.1(3)

ջրի որակի վերահսկման ծրագրի իրականացում` հաստատված նմուշառումների ցանկից օրական անալիզների իրականացում և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան միջոցների ձեռնարկում

ԵՋԿԸ-ի պատասխանատվության տակ գտնվող բաշխիչ ցանցից 12 ամսվա ընթացքում վերցված 100 մլ սովորական նմուշի 95 տոկոսում կոլի ինդեքսը չպետք է նշմարվի:

անընդհատ

 

ԾՀ 3.1.2. Օբյեկտների անվտանգության պայմանները

ԾՀ 3.1.2(3)

օբյեկտների անվտանգությանն սպառնացող անսարքությունների վերացման ծրագրի կատարման կազմակերպում և իրականացում

ներկայացված ծրագրի համաձայն

100 տոկոս

օբյեկտների անվտանգությանն առնչվող թերությունների վերացման ծրագրի իրականացում

ԾՀ 3.1.3. Պրոֆեսիոնալ առողջություն և անվտանգություն

ԾՀ 3.1.3(2)

ԵՋԿԲ-ի անձնակազմի առողջության և անվտանգության ծրագրի իրականացում

ներկայացված ծրագրի համաձայն

100 տոկոս

 

ԾՀ 3.1.4. Գույքագրման կառավարում

ԾՀ 3.1.4(2)

պահեստի գույքագրման կառավարման վերանայված ծրագրի մշակում

12 ամսվա ընթացքում

100 տոկոս

 

ԾՀ 3.1.5. Արտակարգ իրավիճակներում գործողությունների ծրագրեր

ԾՀ 3.1.5

ջրի աղտոտման արտակարգ իրավիճակներում միջոցառումների ծրագրերի մշակում և ԵՋԿԸ-ի համապատասխան անձնակազմի ուսուցում

10 ամսվա ընթացքում

100 տոկոս

 

ԾՀ 3.1.6. Շահագործման նորմատիվներ և շահագործման ու պահպանման ձեռնարկներ

ԾՀ 3.1.6(3)

ըստ օբյեկտների շահագործման ստանդարտների և շահագործման ու պահպանման ձեռնարկների նորացում և իրականացում

 

անընդհատ

 

ԾՀ 3.1.8. Էներգիայի կառավարման ծրագիր

ԾՀ 3.1.8(1)

էներգիայի սպառման կրճատում

 

50 տոկոս կրճատում` համեմատած ելակետային թվի հետ (ելակետը`240.3 մլն կվտ/ժ)

 

ԾՀ 3.1.9. Ապօրինի միացումներ

ԾՀ 3.1.9(2)

ապօրինի միացումների կանխարգելում և վերացում

 

անընդհատ

 

Ջրամատակարարման ցանցի սեկտորիզացում

 

Երևանի Արաբկիր, Կենտրոն և Նոր Նորք թաղային համայնքների գոտևորման աշխատանքների ավարտում Երևանի Շենգավիթ, Մաշտոց, Շահումյան, Քանաքեռ-Զեյթուն և Էրեբունի թաղամասերի գոտևորման առաջին փուլի անհրաժեշտ աշխատանքների կատարում ամբողջական գոտևորման (նախագծման և շինարարության) տեխնիկական առաջադրանքի մշակում

իրականացում

100 տոկոս

 

ԾՀ 3.2.1. Ջրաղբյուրների օբյեկտների կառավարում

ԾՀ 3.2.1(3)(զ)

ջրաղբյուրների օբյեկտների տեսչական ստուգման մասին հաշվետվության մեջ ներկայացված թերությունների վերացում` ինքնահոս ստացվող ջրի ծավալներն ավելացնելու և աղբյուրների շահագործումը բարելավելու նպատակով

իրականացում

անընդհատ

 

ԾՀ 3.3.1. Կոյուղաջրերի հավաքում, մաքրում և հեռացում

ԾՀ 3.3.1(1)(ե)

արդյունաբերական կեղտաջրերի արտանետումների վերահսկում

շահագործում

անընդհատ

 

ԾՀ 4.2. Կանխարգելիչ պահպանում

ԾՀ 4.2.

կանխարգելիչ պահպանման ծրագրի իրականացում

իրականացում

100 տոկոս

 

ԾՀ 5.2. Գույքագրում (օբյեկտների վիճակը)

ԾՀ 5.2.1(3)

օբյեկտների մասին տվյալների բազայի նորացում (ակտիվների գույքագրման և ֆիզիկական վիճակի գնահատման արդյունքների հիման վրա)

իրականացում` հիմնված ֆինանսական աուդիտի արդյունքների վրա

անընդհատ

 

ԾՀ 5.2.2

օբյեկտների վերջնական վիճակի վերջնական ուսումնասիրության նախապատրաստում

վերջին եռամսյակում

100 տոկոս

 

ԾՀ 5.3. Օբյեկտների վերանորոգում, վերականգնում և բարելավում` ըստ ընթացիկ ներդրումների հիմնադրամի տարեկան պլանի

ԾՀ 5.3(1)(գ)

ամբողջական ջրաչափման համակարգի ներդրում և շահագործում

իրականացում

անընդհատ

 

ԾՀ 5.3(1)(դ)

կայուն ջրամատակարարման բարելավում

2005 թ. ապրիլ ամսվա տվյալներով` 24-ժամյա ջրամատակարարում ունեցող սպառողների տոկոսը

85 տոկոս

Կառավարման պայմանագրի 3-րդ տարվա կատարողականության գնահատման հաշվետվության 5.1-ին կետում աուդիտորի կողմից մշակված մեթոդաբանությունը՝ «Ջրամատակարարման նոր մեթոդի առաջարկությունը», ընդունվել է կողմերի կողմից:

ԾՀ 5.3(1)(զ)

չհաշվառված ջրի նվազեցում` ջրամատակարարման բաշխիչ ցանցում

ջրաղբյուրից վերցված և հասույթ ձևավորված ջրի տարբերության նվազեցում` համեմատելով 2003 թ. դեկտեմբեր, 2004 թ. հունվար և 2004 թ. փետրվար ամիսների և 2005 թ. փետրվար, 2005 թ. մարտ և 2005 թ. ապրիլ ամիսների միջին ծավալները

25 տոկոս
Նվազեցումը հաշվարկված է`
(A04 - B04 ) - (A05  - B05 )/(A04 - B04 ) բանաձևով,
որտեղ`
A04-ը` միջին ջրառ` դեկտեմբեր` 03, հունվար` 04, փետրվար` 04, B04-ը` միջին հասույթ` դեկտեմբեր` 03, հունվար` 04, փետրվար` 04, A05 -ը` միջին ջրառ` փետրվար, մարտ, ապրիլ` 05, B05 -ը` միջին հասույթ` փետրվար, մարտ, ապրիլ` 05։

 

ԾՀ 5.3(1)(ը)

վթարների և վերանորոգումների մոնիտորինգի գրանցման բարելավում

իրականացում

անընդհատ

 

ԾՀ 7.1. Տեղեկատվական համակարգ` հաշվառում, հավաքագրում և բաժանորդների սպասարկում

ԾՀ 7.1(1)(բ)

բաժանորդների համակարգչային տվյալների առկա բազայի նորացում

իրականացում

անընդհատ

 

ԾՀ 7.1(2)(ա)

ջրաչափերի ցուցմունքների գրանցմանը, հաշվառմանը, հավաքագրմանն ու դեբիտորական պարտքերին հետևելու միասնական ամբողջական համակարգչային ծրագրի բարելավում

իրականացում

անընդհատ

 

ԾՀ 7.1(4)

հաշվապահական հաշվառման համակարգչային համակարգի բարելավում

իրականացում

անընդհատ

 

ԾՀ 7.2. Հաշվառում

ԾՀ 7.2(1)(բ)

տեղադրված ջրաչափերի և մյուս չափիչ սարքերի շահագործում, դրանց ցուցմունքների գրանցում և ճշգրտության վերահսկում

իրականացում

100 տոկոս

 

 

ԵՋԿԸ-ի համապատասխան աշխատողներին ջրաչափերի և մյուս չափիչ սարքերի ցուցմունքների գրանցման և ճշգրտության վերահսկման ուսուցում

իրականացում

100 տոկոս

 

ԾՀ 7.2(1)(գ)

ջրաչափերի ճշգրտության մոնիտորինգի ծրագրի իրականացում

իրականացում

անընդհատ

 

ԾՀ 7.2(1)(ը)

սպառման շեղումների հայտնաբերում

իրականացում

անընդհատ

 

ԾՀ 7.2(1)(թ)

չընթերցված ջրաչափերի հայտնաբերում

իրականացում

անընդհատ

 

ԾՀ 7.3. Հավաքագրում

ԾՀ 7.3(1)(գ)

չվճարված հաշիվների ցուցակը ներկայացնելը

յուրաքանչյուր եռամսյակի համար

անընդհատ

 

ԾՀ 7.3(1)(դ)

հաշվառման և հավաքագրման ընթացակարգերի նորացում

 

անընդհատ

 

ԾՀ 7.3(2)(բ)

տարեկան հաշվառված գումարների հավաքագրման բարելավում

տարեկան հավաքագրված գումարի տոկոսային հարաբերությունը տարեկան ձևավորված հասույթի նկատմամբ

88,8 տոկոս

 

ԾՀ 7.4. Բաժանորդների սպասարկում

ԾՀ 7.4(2)(բ),(գ)

ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտին առնչվող հասարակության իրազեկության բարձրացման ծրագրերի նորացում

իրականացում

անընդհատ

 

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 14-ի N 575-Ն որոշման

 

ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ`

 

ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՐԱՁԳՎԱԾ ԺԱՄԿԵՏԻ ՀԱՄԱՐ

 

Պարգևատրման գծով պարտավորությունները` 5-րդ տարի

ԾՀ հոդվածը

պարգևատրման չափորոշիչը

չափման միավորը

տեսա-կարար կշիռը

ցուցանիշի արժեքը

 

 

 

 

5
(գերազանց)

4
(շատ լավ)

3
(լավ)

2
(բավարար)

1
(վատ)

1

2

3

4

5

6

7

8

9

Շահագործման արդյունավետությունը

5.3(1)(դ)

կայուն ջրամատակարարման բարելավում

2005 թ. ապրիլ ամսվա տվյալներով`
24-ժամյա ջրմատակարարում ունեցող սպառողների տոկոսը (կառավարման պայմանագրի 3-րդ տարվա կատարողա-կանության գնահատման մասին հաշվետվության 5.1-ին գլխում աուդիտորի կողմից մշակված մեթոդաբանությունը՝ «Ջրամատակարարման նոր մեթոդի վերաբերյալ առաջարկություն», ընդունել են կողմերը։

0.30

85 տոկոս

83.5 տոկոս

82 տոկոս

81 տոկոս

80 տոկոս

Շահագործման խնայողականությունը

3.1.8(1)

էներգիայի սպառման կրճատում

կրճատում` համեմատած ելակետային թվի հետ (ելակետը` 240.3 մլն կՎտ/ժ)

0.30 տոկոս

50 տոկոս

47,5 տոկոս

45 տոկոս

42,5 տոկոս

40 տոկոս

Արտակարգ իրավիճակներում գործողությունների ծրագրեր

3.1.5 (1)
3.1.5 (2)

10 ամսվա ընթացքում ջրի աղտոտման արտակարգ իրավիճակներում միջոցառումների ծրագրերի մշակում,
ԵՋԿԸ-ի աշխատակազմի ուսուցում

  

0.1

Կատարվել է ժամանակին

Կատարվել է 2 շաբաթ ուշացումով

Կատարվել է 4 շաբաթ ուշացումով

Կատարվել է 6 շաբաթ ուշացումով

Կատարվել է 8 շաբաթ ուշացումով

Ֆինանսական և վարչական բարեփոխումները

7.3 (2)

տարեկան հաշվառված գումարների հավաքագրման բարելավում

տարեկան հավաքագրված գումարի տոկոսային հարաբերությունը տարեկան ձևավորված հասույթի նկատմամբ

 0.25

88,8 տոկոս

85 տոկոս

83 տոկոս

81 տոկոս

80 տոկոս

Ընդհանուր բարելավումներ

 

կատարողական ցուցանիշների իրականացում

բավարար կերպով իրականացված` 5-րդ տարվա կատարողական ցուցանիշների տոկոսը (կատարողական նպատակակետի չափման մեթոդաբանությունը պետք է սահմանվի աուդիտորի կողմից)

0,05

95 տոկոս

88 տոկոս

80 տոկոս

72 տոկոս

65 տոկոս

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 14-ի N 575-Ն որոշման

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՐԱՁԳՎԱԾ ԺԱՄԿԵՏԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ

Անունը,
ազգանունը

Պաշտոնը

Ամիսները

Երևա-
նում
գտնը-
վելու
ամիս- ները

Արտա-
սահմա-
նում
գտնը-
վելու
ամիս-
ները

Ընդա-
մենը`
ամիս-
ները

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

ԳԼԽԱՎՈՐ ԵՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ  ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ռ. ՎՈԼՔԼԻՆԳ
      

խմբի ղեկավար (գլխավոր կառավարում)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 12

 0.0

12.0

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ` ԳԼԽԱՎՈՐ ԵՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

12

0.0

12.0

ՀՐԱՎԻՐՎՈՂ ԵՎ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ

 

 

Ա. Մանգանո

«Էյ. Յութիլիթի» ընկերության նախագահ (ղեկավարման փորձագետ)

 

 


 

 

 

 

 

 

 

0.5

1

1.5

Ա. Կարֆի

ծրագրի կոորդինատոր

 


 

 

 


 

 


 

 

 


1

2.5

3.5

Ջ. Գալյանի 

կոմերցիոն և բաժանորդային
կառավարման փորձագետ


 


 

 

 

 

 

 

 

 

 

0.5

2

2.5

Դ. Ռոջերս 

ջրմուղ ցանցերի փորձագետ

 


 

 

 

 

 


 

 

 

 

0.5

2

2.5

Տ. Գլուտչենկո

տվյալների բազայի փորձագետ

 

 

 

 


 

 

 

 

 

 

 

0.75

1

1.75

լրացվելու ենթակա

ջրի աղտոտման դեպքում անհապաղ  
գործողությունների պլանն իրականացնող
փորձագետ



 

 

 

 

 

 

 

 

 

 

0.5

1.5

2

լրացվելու ենթակա

ջրի աղտոտման դեպքում անհապաղ 
գործողությունների պլանի ուսուցման փորձագետ

 

 

 


 


 

 

 

 

 

 

0.25

1

1.25

լրացվելու ենթակա

փորձաքննություն` ըստ պահանջի

 

 


 

 

 

 

 
 

 

 

0.5

2

2.5

Լ. Պիրիտանո

տեխնիկական մասնագետների պատրաստման կոորդինատոր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

1

Մ. Լուտա

էլեկտրամեխանիկական փորձագետ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

1

1

Լ. Կիանեզի

ջրմուղ ցանցի ինժեներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

1.5

1.5

Ռ. Դի Դոնատո

էլեկտրականության փորձագետ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

0

1

1

Ընդամենը

 

     

 

 

 

 

 

 

 

 

 

4.5

17.5

22.0

ՏԵՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

 

Հ. Խաչատրյան

շահագործման ինժեներ 
(լիազոր ներկայացուցիչ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

12

 

12

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

լրացվելու ենթակա

կառավարման պայմանագիրն իրականացնող օգնական

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

12

 

12

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ա. Խաչատրյան

ՏՏ համակարգերի ղեկավար

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

12

 

12

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գ. Գասպարյան

ՏՏ համակարգերի ադմինիստրատոր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

12

 

12

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վ.Հարությունյան

գրասենյակի ղեկավար

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

12

 

12

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մ. Սարգսյան

հասարակության հետ  կապերի մասնագետ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

12

 

12

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գ. Աբելյան

շահագործան ինժեներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

12

 

12

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լ. Դալլաքյան

հաշվապահական (ֆինանսական)
կառավարման փորձագետ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

12

 

12

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գ. Ախնոյան

գնումների  փորձագետ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

12

 

12

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ա.Հովհաննիսյան

գնումների փորձագետ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

12

 

12 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ռ. Փետևոտյան

տեխնիկական խորհրդատու

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

12

 

12 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մ. Շահինյան

ԳԳՏ-ի անձնական օգնական և
ուսուցման կոորդինատոր

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

12

 

12 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

այլ օժանդակող աշխատակազմ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

180

 

180

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

324.0

0.0

324

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

340.5

17.5

358

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան