«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 մարտի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2004 թվականի N 243-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 10-Ի N 741 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ N 11 ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 10-ի «Հայաստանի Հանրապետության նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգի ռացիոնալացման ծրագիրը հաստատելու մասին» N 741 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգի ռացիոնալացման ծրագրի 34-րդ և 35-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
»: |
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
ա) Երևանի նախկին N 13 մասնագիտական տեխնիկական ուսումնարանում գործող երկու 10-րդ դասարանները տեղափոխել Երևանի N 12 արհեստագործական ավագ դպրոց.
բ) Երևանի նախկին N 13 մասնագիտական տեխնիկական ուսումնարանի հաշվեկշռում գտնվող գույքը սեփականության իրավունքով հանձնել Երևանի N 11 արհեստագործական ավագ դպրոցին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. մարտի 4 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|