«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 մարտի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 2004 թվականի N 230-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1267 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով` գնանշման միջոցով գնումների իրականացման կարգը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի N 572 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1267 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշմամբ հաստատված`
ա) գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգի`
16-րդ կետի երկրորդ պարբերությունը «իրավունքների և պարտականությունների կատարման պայման է» բառերից հետո լրացնել «բացառությամբ առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնման ձևով կատարվող գնումների» բառերով.
20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր պարբերությամբ.
«Առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնման ձևի կիրառման դեպքում ՏԳԲ է ներկայացվում քաղվածք պայմանագրից».
բ) գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգում`
3-րդ կետը «հավաստող գրավոր եզրակացությունը» բառերից հետո լրացնել «բացառությամբ առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնման ձևով կատարվող գնումների» բառերով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 61-րդ կետով.
«61. Առանց լիազոր մարմնի լրացուցիչ համաձայնության մեկ աղբյուրից գնման ձևով կատարված` գնման ընթացակարգի արձանագրության ստուգմամբ, գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին` հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ լիազոր մարմին ներկայացված հիմնավորումը չընդունելու դեպքում լիազոր մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուին է ներկայացնում մեթոդական ցուցում` պատվիրատուի կողմից կատարման ենթակա գործողությունների մասին:
Պատվիրատուն լիազոր մարմնի` գրությունն ստանալուց հետո ձեռնարկում է միջոցներ` դրանում ներկայացված ցուցումը կատարելու համար, և գրությունն ստանալու օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին է տրամադրում տեղեկատվություն ձեռնարկած (ձեռնարկվելիք) միջոցների մասին»:
Պատվիրատուն լիազոր մարմնի սույն կետով նախատեսված ծանուցման հիման վրա կարող է գնման ընթացակարգը և պայմանագիրը` գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերին համապատասխանության հարցը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը, որի ընդունած որոշումը լիազոր մարմնի համար վերջնական է»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|