Գլխավոր տեղեկություն
Համար
N 987-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.09.2003-09.10.2003)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.09.03/45(280) Հոդ.810
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.07.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.08.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.08.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

21 օգոստոսի 2003 թ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

23 հուլիսի 2003 թվականի N 987-Ն

 

ՄԻ ՇԱՐՔ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Համակարգված դիտարկումների և գնահատման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Հանութագրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Համակարգված դիտարկումների և գնահատման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության իրավունքների ու պարտավորությունների մի մասն անցնում է «Հանութագրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը՝ բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Հողշիննախագիծ» ու «Համակարգված դիտարկումների և գնահատման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Հողշիննախագիծ» ու «Համակարգված դիտարկումների և գնահատման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների իրավունքներն ու պարտավորություններն անցնում են «Հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ փոխանցման ակտին համապատասխան:

3. Սահմանել, որ՝

ա) «Հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը հողային հարաբերությունների կարգավորմանը, հողային պաշարների կառավարմանը, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարմանը, հողերի օգտագործման ու պահպանության կազմակերպմանը, անշարժ գույքի համակարգված դիտարկումներին ու գնահատմանը և հողաշինարարության տարածքային ու ներտնտեսային ծրագրերի (փաստաթղթերի) կազմմանն ուղղված պետական միջոցառումների ապահովումն է.

բ) «Հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է՝

վարչատարածքային միավորների և հատուկ պահպանվող տարածքների սահմանների հիմնավորման, սահմանագծման և նկարագրման աշխատանքներ,

հողաշինարարության և գնահատման նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի ու ստանդարտների մշակում,

հողային ռեսուրսների կառավարման հայեցակարգերի և ծրագրերի մշակում,

հողերի միավորման, բաժանման պետական նպատակային ծրագրերի և նախագծերի մշակում ու կատարում,

հողային ֆոնդի հաշվառման աշխատանքներ,

գյուղատնտեսական և այլ նշանակության հողերի կադաստրային գնի որոշում,

անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) պետական համակարգված դիտարկումներ, գնահատման հետ կապված հետազոտական աշխատանքներ,

անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) գնահատման մեթոդիկաների և տարածագնահատման գոտիականության մշակում,

անշարժ գույքի շուկայի ուսումնասիրություններ և վերլուծություններ,

լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող մասնագետների որակավորման ստուգման կազմակերպում,

կադաստրի տեղեկագրերի պատրաստում և հրատարակում.

գ) «Հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

հանրապետական, մարզային, համայնքային, միջհամայնքային, ներտնտեսային հողաշինարարական նախագծերի, հողերի օգտագործման և պահպանության, նոր հողերի իրացման, բարելավման, ռեկուլտիվացիայի նախագծերի, հողերի գոտևորման և օգտագործման նախագծերի նախագծային աշխատանքների իրականացում,

գեոդեզիական, տեղագրական, թեմատիկ (այդ թվում՝ կադաստրային) հանութագրման աշխատանքների իրականացում,

թեմատիկ քարտեզների կազմում և հրատարակում,

հրատարակչական գործ, տպագրական գործ, տեղեկատվական նյութերի վերարտադրում,

անշարժ գույքի շուկայական գնահատում,

բնագավառի՝ լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող մասնագետների մասնագիտական ուսուցման դասընթացների, սեմինարների կազմակերպում և անցկացում, կադրերի պատրաստում ու վերապատրաստում,

տեղեկատվության տրամադրում:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Հողշիննախագիծ» ու «Համակարգված դիտարկումների և գնահատման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների տնօրինության գույքը (համապատասխանաբար 76200.0 հազ. դրամ և 257000.0 հազ. դրամ գնահատված արժեքներով), բացառությամբ շենքերի և շինությունների, սեփականության իրավունքով հանձնել «Հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Հողշիննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության՝ Երևանի Աճառյան 42 շենքի հարևանությամբ գտնվող արտադրական բազան՝ շենքերը, շինությունները և դրանց պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ՝ 10800 քառ. մետր մակերեսով հողամասն անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել (ամրացնել) «Հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

6. «Հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին:

7. «Հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել (ամրացնել) Երևանի Կոմիտասի 35/2 հասցեում գտնվող վարչաարտադրական շենքի 7-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ հարկերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր։

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը և «Հանութագրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրման կենտրոն» և «Հանութագրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների իրավունքներն ու պարտավորություններն անցնում են «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ փոխանցման ակտին համապատասխան:

9. Սահմանել, որ՝

ա) «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան ու նպատակը Հայաստանի Հանրապետության գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում պետական ազգային-պլանային ու բարձունքային գեոդեզիական ցանցերի, պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների, պետական նշանակության թեմատիկ քարտեզների ստեղծման, թարմացման, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի, ստանդարտների մշակման, գործիքների և սարքավորումների չափաբանական ապահովումն է.

բ) «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է՝

Հայաստանի Հանրապետության ազգային, համաշխարհային, պետական գեոդինամիկական, գեոդեզիական (պլանային և բարձունքային) ցանցերի ստեղծում, թարմացում ու զարգացում, գեոդեզիական և ծանրաչափական ցանցերի կետերի քարտադարանների (կատալոգների) ստեղծում և վարում,

Հայաստանի Հանրապետության պետական սահմանի և վարչատարածքային միավորների սահմանագծման (դելիմիտացիայի) և սահմանազատման (դեմարկացիայի) հետ կապված գեոդեզիական ու քարտեզագրական աշխատանքներ,

պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների ու հատակագծերի ստեղծում՝ թվային և ավանդական եղանակներով, դրանց թարմացում, հրատարակում ու բազմացում՝

ֆոտոգրամետրիական աշխատանքներ, կադաստրային քարտեզների մշակում, օրթոֆոտոքարտեզների և բազային թվային քարտեզների ստեղծում,

օդալուսանկարահանման և արբանյակային հանութագրման նյութերի դաշտային վերծանման աշխատանքներ,

պետական երկրատեղեկատվական համակարգի ստեղծում,

աշխարհագրական անվանումների հաշվառում, գրանցում, աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծում և վարում, պաշտոնական տեղեկագրի (գազետիր), բառարանների ու ցանկերի հրատարակում,

հիմնարար քարտեզագրական ստեղծագործությունների (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ազգային ատլաս) ստեղծում և հրատարակում,

քարտեզագրագեոդեզիական աշխատանքների փորձաքննություն և գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական աշխատանքներ, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակում,

գեոդեզիական և քարտեզագրական գործիքների ու սարքավորումների հաշվառում և գրանցում, տեխնիկական նորմերի ու ստանդարտների մշակում.

գ) «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի, իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

տեխնիկական նախագծերի պահանջներին համապատասխան՝ գեոդեզիական խտացման և հանութային ցանցերի ստեղծում, ինժեներագեոդեզիական և հանութային աշխատանքների իրականացում,

կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացում,

գերատեսչական և տեղական (համայնքային) նշանակության երկրատեղեկատվական համակարգերի ստեղծում,

ուսումնական դասընթացների կազմակերպում, հրատարակչական գործ, տպագրական գործ, տպագրական նյութերի վերարտադրում,

տեղեկատվության տրամադրում,

թեմատիկ քարտեզների և հատակագծերի կազմում ու հրատարակում,

սահմանված կարգով գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների չափաբանական ապահովում:

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրման կենտրոն» և «Հանութագրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների տնօրինության գույքը (համապատասխանաբար 237200.0 հազ. դրամ և 121600.0 հազ. դրամ գնահատված արժեքներով), բացառությամբ շենքերի և շինությունների, սեփականության իրավունքով հանձնել «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

11. «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել (ամրացնել) Երևանի Կոմիտասի 35/2 հասցեում գտնվող վարչաարտադրական շենքի նկուղային և 1-6-րդ հարկերը, շենքի պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.421 հեկտար հողամասը, ինչպես նաև Երևանի Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան 7 հասցեում գտնվող արտադրական բազայի շենքերը, շինությունները և 1,2 հեկտար հողամասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

12. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվեկշռում հաշվառված գեոդեզիական սարքավորումները՝ համաձայն հավելվածի, անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

13. «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին:

14. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝

ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ու «Հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները.

բ) երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմանը համապատասխան գույքի (բացառությամբ շենքերի և շինությունների) հանձնումը «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ու «Հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին.

գ) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել վերակազմակերպումների համար անհրաժեշտ գործառնությունների իրականացումը.

դ) «Գեոդեզիայի և քարտեզագրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում գտնվող՝ Երևանի Մ. Գալշոյան 19 բնակելի շենքը Նոր Նորքի թաղային համայնքի ղեկավարի համաձայնությամբ՝ սեփականության իրավունքով հանձնել Նոր Նորքի թաղային համայնքին.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 14-ի «Պետական հիմնարկներին տրամադրվող տարածքների հաշվարկման նորմատիվները հաստատելու մասին» N 532 որոշմամբ հաստատված նորմատիվներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Հողշիննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության կողմից զբաղեցված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռում հաշվառված՝ Երևանի Աճառյան 42 հասցեում գտնվող շենքի աջակողմյան մասնաշենքը մինչև 2003 թվականի դեկտեմբերի 1-ը վերադարձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

15. Թույլատրել «Հողաշինարարության, անշարժ գույքի համակարգված դիտարկումների և գնահատման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` սույն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետով‚ ու «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` սույն որոշման 9-րդ կետի «բ» ենթակետով սահմանված աշխատանքների իրականացման ժամանակ անվճար օգտվել քարտեզագրագեոդեզիական նյութերից:

16. Երևանի Կոմիտասի 35/2 հասցեում գտնվող վարչաարտադրական շենքի 13-15-րդ հարկերն անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել (ամրացնել) «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի «Տեղեկատվական կենտրոն» առանձնացված ստորաբաժանմանը, 9-րդ հարկը՝ «Անշարժ գույքի գրանցում» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին, իսկ դրա գործունեությունը դադարելուց հետո ազատված տարածքը տրամադրել (ամրացնել) «Հողաշինարարության, անշարժ գույքի համակարգված դիտարկումների և գնահատման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր։

17. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ «Քաղաքաշինության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 14-ի N 532 որոշմամբ հաստատված նորմատիվներին համապատասխան՝ անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով Երևանի Դավիթ Անհաղթի N 23 շենքի 5-րդ հարկից հանձնել տարածք՝ կնքելով համապատասխան պայմանագիր:

18. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան


2003 թ. օգոստոսի 20
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հուլիսի 23-ի N 987-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ
Հիմնական միջոցներն՝ ըստ խմբերի Գումարը (դրամ)`
2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ
1. Էլեկտրոնային գեոդեզիական սարքավորումների պահեստամասեր 14812987
2. Գեոդեզիական գործիքների նորոգման և սպասարկման կայան 17055306
3. Սկաների աշխատանքային կայան 125277624
4. Թվայնացման աշխատանքային կայան 89034476
  Ընդամենը 246180393

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ