Գլխավոր տեղեկություն
Համար
N 917-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.08.2003-03.08.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.08.13/41(276) Հոդ.762
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.07.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.07.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.08.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 օգոստոսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հուլիսի 2003 թվականի N 917-Ն

 

ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹՎԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 13-Ի N 111 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մարտի 13-ի «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու մասին» N 111 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված կանոնադրության 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «բ1» ենթակետով.

«բ1) սահմանված կարգով իրականացնում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառումը»:

3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին` մեկամսյա ժամկետում հաստատել`

ա) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց անձնական քարտի ձևը.

բ) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառման մատյանի ձևը.

գ) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կենտրոնացված հաշվառման մատյանի ձևը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2003 թ. հուլիսի 23
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2003 թվականի
հուլիսի 23-ի N 917-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹՎԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառման կարգը:

2. Առանց ծնողական խնամքի մնացած երեխա է համարվում 18 տարին չլրացած այն երեխան, որի ծնողները (կամ միակ ծնողը) մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուսափում են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են:

3. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք են համարվում 18-23 տարեկան այն անձինք, որոնց ծնողները (կամ միակ ծնողը) մինչև նրանց 18 տարին լրանալը մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուսափել են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են:

4. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները հաշվառվում են մանկական խնամակալական կազմակերպություններում և որբ ու ծնողական խնամքից զրկված երեխաների հատուկ ուսումնական հաստատություններում տեղավորելու, որդեգրման հանձնելու, անհատական վերականգնողական ծրագրեր կազմելու, նրանց նկատմամբ խնամակալություն և հոգաբարձություն սահմանելու, ինչպես նաև «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ երաշխիքներ տրամադրելու նպատակով:

5. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք հաշվառվում են նրանց համար անհատական վերականգնողական ծրագրեր կազմելու, ինչպես նաև «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ երաշխիքներ տրամադրելու նպատակով:

6. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառում է նրանց փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը:

7. Խնամակալության և հոգաբարձության մարմինը, Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված կարգով տեղեկություն ստանալով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց մասին, պարտավոր է անհապաղ ուսումնասիրել և, ծնողների բացակայության փաստը հաստատվելու դեպքում, նրանց տվյալները գրանցել հաշվառման մատյանում:

8. Խնամակալության և հոգաբարձության մարմինն առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառման վերցնելուց հետո 5-օրյա ժամկետում նրանց համար լրացնում է անձնական քարտ` 2 օրինակից, որի մեկ օրինակն ուղարկում է համապատասխան մարզպետարան (Երևանի քաղաքապետարան):

9. Մարզպետարանը (Երևանի քաղաքապետարանը) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց անձնական քարտերն ստանալուց հետո եռօրյա ժամկետում նրանց անձնական քարտերի պատճենները փոխանցում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն` կենտրոնացված հաշվառման, և սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն` սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագրեր կազմելու համար:

10. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը մարզպետարանից (Երևանի քաղաքապետարանից) ստացված` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց անձնական քարտերի պատճենների հիման վրա նրանց վերցնում է կենտրոնացված հաշվառման և ձևավորում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց տվյալների հանրապետական բանկ:

11. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը եռօրյա ժամկետում կենտրոնացված հաշվառման մասին տեղեկությունը փոխանցում է համապատասխան մարզպետարան (Երևանի քաղաքապետարան):

12. Խնամակալության և հոգաբարձության մարմինը հաշվառման վերցված` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց իրավական վիճակի փոփոխման դեպքում 7-օրյա ժամկետում դրա մասին տեղեկացնում է համապատասխան մարզպետարանին (Երևանի քաղաքապետարանին), որն ստացված տեղեկությունը փոխանցում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն և սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություն:

13. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը կենտրոնացված հաշվառման վերցված` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց իրավական վիճակի փոփոխման մասին տեղեկության հիման վրա կենտրոնացված հաշվառման մատյանում կատարում է համապատասխան գրառում (առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հանում է հաշվառումից):

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.06.2006, N 962-Ն 03.08.2006, N 917-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան