Գլխավոր տեղեկություն
Համար
N 1011-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.09.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.09.03/45(280) Հոդ.828
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.08.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.08.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.08.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

21 օգոստոսի 2003 թ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

14 օգոստոսի 2003 թվականի N 1011-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի քաղաքային ենթակայության «N 2 մշակույթի տուն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Զեյթուն» մշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

2. Ընդունել ի գիտություն, որ «Զեյթուն» մշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «N 2 մշակույթի տուն» պետական հիմնարկի իրավահաջորդն է՝ փոխանցման ակտի հիման վրա:

3. «N 2 մշակույթի տուն» պետական հիմնարկի տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող 764,7 հազ. դրամ արժողությամբ գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Զեյթուն» մշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

«N 2 մշակույթի տուն» պետական հիմնարկի տնօրինության` 4988,2 հազ. դրամ արժողությամբ շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամրացնել «Զեյթուն» մշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

4. Սահմանել, որ՝

ա) «Զեյթուն» մշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը մշակութային գործունեության իրականացումն է.

բ) «Զեյթուն» մշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. «Զեյթուն» մշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

ա) թատերական և համերգային դահլիճների գործունեություն.

բ) ուրիշ խմբավորումներում չներառված պոլիգրաֆիական գործունեություն (թատերական և համերգային ազդագրերի ու ծրագրերի տպագրություն):

6. «Զեյթուն» մշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Երևանի քաղաքապետին:

7. Երևանի քաղաքապետին՝ մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Զեյթուն» մշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

բ) ապահովել «Զեյթուն» մշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը.

գ) հաստատել «Զեյթուն» մշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող (ամրացվող) գույքի կազմը:

8. «Զեյթուն» մշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման և հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարել Երևանի քաղաքապետարանի 2003 թվականի միջոցների հաշվին:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան


2003 թ. օգոստոսի 14
Երևան