«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2003 թվականի N 1595-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 2034-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման հրամանագիրքը վարելու և պահպանելու կարգը հաստատելու մասին» N 2034-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
որոշմամբ հաստատված կարգում`
ա) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Գործատուի հրամանով հրամանագիրքը վարելու և պահպանելու պարտականությունները դրվում են կադրերի գծով կամ այլ աշխատողի վրա».
բ) 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «51», «52» և «53» կետերով.
«51. Տնտեսավարող սուբյեկտները Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամում օրենքով սահմանված կարգով որպես ապահովադիր հաշվառվելու օրվանից պարտավոր են ունենալ հրամանագիրք:
52. Հրամանագիրքը մշտապես պահպանվում է գործատուի կենտրոնական գրասենյակում և պահանջի դեպքում սույն կարգի 4-րդ կետում նշված անձը պարտավոր է այն ներկայացնել իրավասու մարմնի ստուգումն իրականացնող ներկայացուցչին:
53. Իրավաբանական անձի կողմից ստեղծված ներկայացուցչություններում և մասնաճյուղերում պետք է պահպանվեն վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման և աշխատանքից ազատման մասին հրամանների քաղվածքները»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|