Գլխավոր տեղեկություն
Համար
N 1037-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.09.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.09.10/21(54) Հոդ.836
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.08.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.08.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.08.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2003

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 օգոստոսի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 օգոստոսի 2003 թվականի N 1037-Ն

«ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտ» պետական հիմնարկը (այսուհետ՝ հիմնարկ) վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ պետական կազմակերպություն):

Պետական կազմակերպությունը հիմնարկի իրավահաջորդն է՝ փոխանցման ակտին համապատասխան:

2. Ընկերության տնօրինության գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի, 6492885 դրամ հաշվեկշռային արժեքով՝ համաձայն N 1 հավելվածի, սեփականության իրավունքով հանձնել պետական կազմակերպությանը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության՝ Երևանի Դավիթ Անհաղթի 23 հասցեում գտնվող՝ 369936 դրամ ընդհանուր արժողությամբ, 734 քառ. մետր օգտակար մակերեսով տարածքը՝ համաձայն N 2 հավելվածի, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել պետական կազմակերպությանը՝ դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

4. Սահմանել, որ՝

ա) պետական կազմակերպության հիմնական գործունեության առարկան պետական գույքի կառավարման և մասնավորեցման գործընթացին գիտամեթոդական աջակցությունն է, իսկ գործունեության հիմնական նպատակը՝ գիտական ու գիտատեխնիկական գործունեության իրականացումը.

բ) պետական կազմակերպությունն իրականացնում է գիտական և գիտատեխնիկական գործունեության հետ անմիջականորեն կապված ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

տեղեկատվական, խորհրդատվական ու հրատարակչատպագրական ծառայությունների մատուցում և սպասարկում.

անվճարունակության գործերով կառավարիչների ու քաղաքացիական ծառայողների պատրաստման, վերապատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպում.

ասպիրանտուրայում ուսանելու միջոցով որակավորված գիտական կադրերի պատրաստում և ուսումնական ծրագրերի մշակում.

գ) պետական կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված զուտ շահույթն օգտագործվում է կանոնադրական խնդիրների իրականացման համար.

դ) պետական կազմակերպության հիմնական գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևերով:

5. Պետական կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե», «է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ 15-օրյա ժամկետում հաստատել պետական կազմակերպության կանոնադրությունը, փոխանցման ակտը և ապահովել պետական կազմակերպության պետական գրանցումը:

7. Պետական կազմակերպության վերակազմակերպման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում պետական գրանցման, կնիքների պատրաստման թույլտվության, ինչպես նաև պետական կազմակերպությանը հանձնված գույքի գրանցման համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումներն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ մասին համապատասխան, իսկ հաշվապահների վերապատրաստման և պետական գրանցման հետ կապված այլ ծախսերն իրականացնել հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. օգոստոսի 22
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2003 թվականի
օգոստոսի 14-ի N 1037-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN
ը/կ

Անվանումը

Սկզբնական
արժեքը (դրամ)

1.

Գրասենյակային իրեր

4890000

2.

Ավտոմեքենա «ԵրԱԶ» (1 հատ)

102885

3.

Գրադարանային ֆոնդ

1500000

4.

Փոքրարժեք և արագամաշ առարկաներ

-

 

 Ընդամենը

6492885

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
օգոստոսի 14-ի N 1037-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

Անվանումը և հասցեն

Ամրացվող
տարածքի
մակերեսը
(քառ. մ)

Մեկ քառ.
մետրի
արժեքը
(դրամ)

Ընդհանուր
արժեքը
(դրամ)

Շենք (քաղ. Երևան, Դավիթ Անհաղթի 23)

734

504

369936

Ընդամենը

 

 

369936

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան