Գլխավոր տեղեկություն
Համար
N 1563-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.06.25/34(269) Հոդ.1248
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.11.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.12.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.12.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

8 դեկտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 նոյեմբերի 2003 թվականի N 1563-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 694 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 20ի «Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախությունների բաշխման ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձր հաճախության սարքավորումների օգտագործումը կարգավորելու մասին» N 694 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախության տիրույթի բաշխման և օգտագործման, ռադիոէլեկտրոնային միջոցների ու բարձր հաճախության սարքավորումների ձեռքբերման, ներմուծման և շահագործման, ինչպես նաև դրանց արտադրության դեպքում` մշակման, նախագծման ու արտադրության պայմանների 2-րդ կետում`

ա) «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության» և «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության» և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության» բառերով.

բ) առաջին պարբերությունը «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. դեկտեմբերի 5
Երևան