Գլխավոր տեղեկություն
Համար
1491-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.11.2003-07.10.2004)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.10.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.11.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.11.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2003

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

26 նոյեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հոկտեմբերի 2003 թվականի N 1491-Ա

 

ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ ու 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Կապան - Քաջարան մայրուղու 12-րդ կիլոմետրի վրա գտնվող «Ողջի-1» ՀԷԿ-ի անավարտ շինարարության օբյեկտը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Կապան-Էնեղժի» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` գնորդ):

2. Սահմանել մասնավորեցման ենթակա գույքի գնահատված արժեքը` 194742 հազար դրամ:

3. Սահմանել մասնավորեցման ենթակա գույքի գինը` 29212 հազար դրամ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է`

գույքի շինարարության ավարտից հետո օբյեկտը շահագործել որպես ՀԷԿ,

սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո երկամսյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովին` համապատասխան գործունեության լիցենզիա ստանալու համար,

Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի կողմից համապատասխան գործունեության լիցենզիայի ստացումից հետո` լիցենզիայով սահմանված ժամկետում ավարտել գույքի վերականգնման աշխատանքները և դրա մասին գրավոր տեղեկացնել հանձնաժողովին,

գույքի վերականգնման համար ներդրումներ կատարելիս նկատի ունենալ այն հանգամանքը, որ գույքի վերականգնումից հետո առաքվող էլեկտրական էներգիայի (հզորության) սակագինը չի կարող սահմանվել ավելի բարձր, քան Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի կողմից սահմանված` Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի (հզորության) առավելագույն սահմանային սակագինը,

գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարել իր հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) «Կապան-Էնեղժի» փակ բաժնետիրական ընկերությանը ծանուցել այն մասին, որ սույն որոշման 4-րդ կետի «ա» ենթակետում նշված պայմանները չկատարելու դեպքում գույքի մասնավորեցման հետագա գործընթացը կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` գնորդի հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:

6. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2003 թ. նոյեմբերի 17
Երևան