«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 դեկտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 նոյեմբերի 2003 թվականի N 1545-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1933-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն» պետական հիմնարկը «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի N 744 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1933-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 7-րդ կետում «Վազգեն Սարգսյան փողոցի N 3 հասցեում գտնվող վարչական շենքի` «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն» պետական հիմնարկի փաստացի զբաղեցրած տարածքը` 860 քառ. մետր մակերեսով, որի սկզբնական արժեքն է` 553010 դրամ, մաշվածությունը` 281374 դրամ, մնացորդային արժեքը` 271636 դրամ» բառերը փոխարինել «Արշակունյաց փողոցի N 23 շենքը` 2333,9 քառ. մետր մակերեսով, որի սկզբնական արժեքը 5839052 դրամ է, մաշվածությունը` 3561821 դրամ, մնացորդային արժեքը` 2277231 դրամ» բառերով.
բ) որոշման 5-րդ կետով հաստատված կանոնադրության 1-ին կետի վերջին պարբերությունում «Վազգեն Սարգսյան 3» բառերը փոխարինել «Արշակունյաց 23» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|